ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ-ում ընտրությունները անցել են միջազգային նորմերին և օրենքի տառին համապատասխան. գերմանացի պատգամավոր

ԼՂՀ-ում ընտրությունները անցել են միջազգային նորմերին  և օրենքի տառին համապատասխան: Այս մասին  մայիսի 4-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողի խորհրդարանի պատգամավոր Անդրեաս Կալբիցը։

Նրա խոսքով՝ իրենց դիտորդները այցելել են ոչ միայն այն երեք ընտրատեղամասերը, որոնք խորհուրդ են տվել իշխանությունները, այլ նաև նրանք, որոնք իրենք են ցանկացել։ «Մեր տեսածի արդյունքներով կարող եմ ասել, որ ԼՂՀ-ում ընտրությունները անցել են միջազգային նորմերին  և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Կալբիցը։

Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂՀ այցելելուց հետո իրենք կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում», դիտորդը հայտարարեց, որ առաջին անգամ է գտնվում Ղարաբաղում և տպավորված է երկրով և այն  հանգամանքով, որ քաղաքացիները հետաքրքրված են քաղաքական գործընթացներով։ «ԼՂՀ ժողովրդավարական գործընթացներին աջակցելու ճանապարհին մեզ չեն հետաքրքրում Ադրբեջանի «սև ցուցակները»,- ասել է պատգամավորը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: