ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ձգտելու է ԱԺ վերահսկողական գործառույթների ընդլայնմանը

«Մեր ակնկալիքները չեն իրականացել, մենք առավել բարձր արդյունքներ էինք ակնկալում»,- ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում՝ ամփոփելով մայիսի 3-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունները։

Նա նշել է, որ իշխանությունները կիրառել են իրենց ռեսուրսները՝ թույլ չտալու համար ընդդիմադիր կուսակցություններին շատ ձայներ հավաքել։ «Մենք սա գիտեինք և փորձում էինք հասարակության կազմակերպման միջոցով հասնել ինչ-որ արդյունքի, սակայն մեզ դա չհաջողվեց, հաջողվեց շատ քիչ չափով»,- ասել է Խանումյանը։

6-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցությունը հետապնդելու է երեք հիմնական նպատակ․

-         «Նոր ԱԺ-ում մենք պետք է հասնենք ապակենտրոնացման։ Այսինքն Արցախի պետական բյուջեի կոնկրետ մի մաս պետք է բաշխվի համայնքների միջև՝ առկա խնդիրները տեղերում լուծելու համար,

-         երկրորդ գերակայությունը, որ կարևորում ենք, ԱԺ վերահսկողության գործառույթի ընդլայնումն է և հրապարակային քաղաքական գործունեությունը,

-         երրորդ կետը հասարակության ուժեղացումն է, հասարակության ինքնակազմակերպման մակարդակի բարձրացումը»,- ասել է կուսակցության նախագահը։

Խանումյանը բացառել է կոալիցիայի ձևավորման հավանականությունը՝ միաժամանակ, ցանկալի համարելով ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 5-րդ կուսակցությունն է, որը կընդգրկվի 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այն հավաքել է քվեների  5,38 տոկոսը։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: