ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան ընտրություններին ընդառաջ. նախընտրական խոստումներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 7-ին, հաղթելու ավելի մեծ հավանականություն ունեցող կուսակցությունները չորսն են՝ Պահպանողականները՝ ներկայիս իշխող կուսակցությունը, լեյբորիստական կուսակցությունը, լիբերալ դեմոկրատներն ու նորաթուխ՝ ՄԲ անկախության կուսակցությունը: Այժմ ներկայացնենք նրանց հիմնական քաղաքական գծերը՝ արտաքին հարաբերությունների, Եվրոպական Միության հանդեպ ունեցած վերաբերմունքի և, իհարկե, ներգաղթի խնդրի հետ կապված, որն այժմ կարելի է համարել քաղաքական ամենանուրբ ու ցավոտ հարցերից մեկը:

Կուսակցությունների տարբերությունները և առանձնահատկությունները ներկայացնելու համար առանձնացերել ենք նրանց կողմից ներկայացվող հիմնական խոստումները վերոնշյալ թեմաների հետ կապված:

Պահպանողականներ

Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի հնագույն կուսակցություններից է, որը կազմվել է դեռևս 18-րդ դարում՝ կոչվելով սկզբնապես «թորիների» կուսակցություն, որն ավանդապես ազատ առևտրի, մասնավոր ձեռնարկությունների, անհատական ազատության, ցածր հարկերի և ուժեղ պաշտպանության կողմնակից է եղել: Ներկայիս ՄԲ վարչապետ Դևիդ Քեմերոնը ղեկավարում է Պահպանողական կուսակցությունը 2005 թվականից ի վեր:

Հիմնական խոստումներ - ԵՄ

  1. 2017 թվականին անցկացնել հանրաքվե՝ Եվրոպական Միության կազմում ՄԲ մնալ-չմնալու հետ կապված 
  2. Պաշտպանել ՄԲ տնտեսությունը Եվրագոտու հետ հետագա ինտեգրումից 
  3. Մարդու իրավունքների մասին ակտը փոխարինել բրիտանական իրավունքների խարտիայով

Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա

  1. Աշխատել Սիրիայում և Իրաքում խաղաղություն հաստատելու և Իսլամական պետությանը հաղթելու ռազմավարության ուղղությամբ 
  2. Միայն չորս տարի անց ԵՄ միգրանտներին կացարան կամ որևէ նպաստ  պահանջել իրավունք տրամադրել
  3. Բանակցել ԵՄ հետ օտարերկրյա հանցագործներին արտաքսելու և նրանց հետագա մուտքը կանխելու նպատակով ավելի մեծ ներդրումներ կատարելու ուղղությամբ 

 

Լեյբորիստներ

Հիմնադրված արհմիությունների կողմից 1900 թվականին՝ խորհրդարանում աշխատավորների ձայնը լսելի դարձնելու նպատակով, լեյբորիստական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի գլխավոր ձախակողմյան թևն է, որի գլխավոր նպատակներն են համարվում ունեցվածքի վերաբաժանումը և ոցիալական արդարությունը: Էդ Միլիբանդը կուսակցության ղեկավարն է սկսած 2010 թվականից:

Հիմնական խոստումներ – ԵՄ

  1.  Կատարել օրենսդրական ամրագրում, որը կբացառի է Բրիտանիայից ԵՄ-ին իշխանության փոխանցման հնարավորությունն՝ անկախ հանրաքվեի արդյունքներից 
  2. Վերադարձնել Բրիտանիային «լիդերի դերը» բարեփոխված Եվրոպայում 
  3.   Երաշխավորել բարեփոխումներ ներգաղթի ոլորտում 

 Արտաքին հարաբերություններ և ներգաղթ

  1. Պաշտպանության և անվտանգության ռազմավարության վերանայում
  2. Բացառել գործատուների կողմիցլ ներգաղթյալների շահագործման հաշվին բրիտանացի աշխատակիցների կրճատումները
  3. Ներգաղթյալներին միայն 2 տարին լրանալուց հետո նպաստ պահանջել իրավունք տրամադրել

 

Լիբերալ դեմոկրատներ

Այս կուսակցությունը ձևավորվել է 1988 թվականին՝ մի կողմից ՄԲ հնագույն Լիբերալ (նախկինում վիգերի) կուսակցության, մյուս կողմից՝ լեյբորիստական կուսակցության ավելի կենտրոնամետ հատվածի` Սոցիալ դեմոկրատական կուսակցության համագործակցության արդյունքում: Նիք Քլեգը գլխավորում է կուսակցությունը սկսած 2007 թվականից:

Հիմնական խոստումներ – ԵՄ

  1. Մնալ ԵՄ կազմում՝ բացելով նոր շուկաներ բրիտանական բիզնեսների համար
  2. Ինտեգրել պաշտպանության և անվտանգության ծախսերը
  3. Համագործակցել ԵՄ հետ՝ կազմակերպված հանցավորությունը կանխելու նպատակով

     Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա

  1. Վերականգնել ելքի և մուտքի սահմանային լիարժեք ստուգումները
  2. Անգլերենի վատ իմացությամբ նոր դիմորդներից պահանջել անցնել լեզվի դասընթացներ
  3. Դադարեցնել ՄԲ սահմաններից դուրս ապրող երեխաներին տրվող նպաստները

 

Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցություն

Այս կուսակցությունը հատուկ ստեղծվել է 1993 թվականին՝ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս բերելու նպատակով: Սա իհարկե մնում է կուսակցության գլխավոր առաքելությունը, բայց կան այլ մշակված ծրագրեր ևս՝ մասնավորապես ուղղված ներգաղթի կրճատմանը:  Նայջել Ֆարաժը կուսակցության գլխավորում է  2006 թվականից սկսած:

Հիմնական խոստումներ – ԵՄ

  1. Դուրս գալ Եվրոպական Միության կազմից
  2. Ողջ օրենսդրական իշխանությունը թողնել Վեսթմինսթերին
  3. Նոր առևտրային համաձայնության շուրջ բանակցել ԵՄ հետ

 Արտաքին հարաբերություններ և իմիգրացիա

  1. Հինգ տարվա արգելք «ոչ հմուտ» աշխատավորների ներգաղթի համար և միայն  հինգ տարի անց ներգաղթյալներին տալ նպաստներ պահանջելու իրավունք
  2. Որդեգրել ՆԱՏՕ-ի՝ ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության վրա ծախսելու գաղափարը, և աստիճանաբար  ավելացնել այդ ծախսերը
  3. Ազգային եկամտից կրճատել օտարերկյա օգնությունը՝ 0.7% -ից հասցնելով 0.2%-ի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: