ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ ընտրությունները ժողովրդավարության և սեփական կյանքը կարգավորելու տեսանկյունից

Մայիսի 3-ին ԼՂՀ Սահմանդրությամբ և օրենսգրքով սահմանված կարգով անցկացվեցին հերթական` 6-րդ, խորհրդարանական ընտրությունները։ Արդյունքում, ձևավորվեց իշխանություն, որը ներկայացնում է արցախցիների շահերն ու ապագայի զարգացման տեսլականը։ Թե՛ քաղաքական ուժերի, թե՛ դիտորդների տված գնահատականները վկայում են ազատ, արդար, թափանցիկ և օրենքի տառին համապատասխանող ընտրություննրի անցկացման մասին։ Իսկ սա, իր հերթին, վկայում է ԼՂՀ պետական համակարգի, ինստիտուտների կայացվածության մասին՝ և ժողովրդավարության կայացման ճանապահաին ևս մեկ զգալի քայլ է։

Ընտրական գործընթացը, այդ թվում, դիտորդների վկայությամբ, անցկացվել է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ թե՛ նախընտրական, ընտրական ու հետընտրական գործընթացների, թե՛ ընտրությունների մրցակցայնության տեսակետից։

Ընտրություններին մասնակցող 7 կուսակցություններից առնվազն 5-ը հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Դրանցից 3-ը երիտասարդ քաղաքական ուժեր են, որոնցից 2-ը տեղեր ստացան Ազգային Ժողովում։

Ի հավելում, կարելի է ընդգծել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, որը համահայկական քաղաքական կուսակցություն է, բացառապես տեղական կուսակցություններ են։

Ընտրությունների մրցակցայնության տեսակետից կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս կուսակցություններն ունեն գաղափարական հենք և իրենց մոտեցումների մեջ զգալիորեն տարբերվում են միմայանցից։ Կարելի է առանձնացնել կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Շարժում-88»-ը, ԱԺԿ-ն և այլն։

Առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորընտիր խորհրդարանը լինելու է պրոֆեսիոնալ՝ նման բազմակարծությունն ու ուժերի համադրումը հիմքեր է տալիս կարծելու, որ նորընտիր խորհրդարանը կկարողանա զգալի առաջընթաց ապահովել ԼՂՀ զարգացման և բնակչության շահերի էլ ավելի արդյունավետ ներկայացման ու պաշտպանության հարցում։

Չճանաչված լինելը չի կարող ազդել որևէ պետության, այդ թվում ԼՂՀ բնակչության հիմնարար իրավունքների, սեփական կյանքը կարգավորելու իրավունքի վրա։ Նման միավորումներում ժողովրդավարության զարգացումն ու պետական ինստիտուտների կայացումը ոչ միայն առաջընթացի, այլև առաջին հերթին կայունության և անվտանգության հարց են։ Ընտրություններն ի վերջո անցկացվում են ոչ թե միջազգային հանրության կամ դրանց տրվող գնահատականների, այլ առաջին հերթին ԼՂՀ քաղացիների, նրանց իրավունքների, շահերի պաշտպանության, կյանքի բնականոն զարգացման համար։

Բացի այդ, ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդին ներկայացնող իշխանությունները կարևոր են ոչ միայն տեղի բնակչության, այլ միջազգային հանրության ու միջնորդների համար, որոնք կարող են բանակցել ու համաձայնություններ ձեռք բերել ոչ թե անկոչ անհատների, այլ ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ։ Ուստի, ժողովրդավարության նման առաջընթացն ու կայացումը պետք է միայն ողջունելի լինեն միջազգային հանրության կողմից։ Եվ, վերջինս ամեն ջանք պետք է գործադրվի խթանելու այս գործընթացը, աջակցելու ԼՂՀ-ում ժողովրդավարության կայացմանը, և ոչ թե տուրք տալ Ադրբեջանական շանտաժին ու փորձել արհեստական բալանսավորման ուղիներ գտնել։

Ընտրությունները սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքնորոշման իրավունքի բաղկացուցիչ մաս են, և չեն կարող ոտնահարվել կամ անտեսվել ժողովրդավար աշխարհի կողմից։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: