ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քնեսեթի խոսնակը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի Քնեսեթի խոսնակ Էդելշտեյնը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ իրագործված 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից, հաղորդում է The Jerusalem Post-ը։

«Գաղտնիք չէ, որ Իսրայելը երկակի դիրքորոշում է  զբաղեցնում Հայոց ցեղասպանության հարցում։ Կան քաղաքական և այլ բազմաթիվ պատճառներ Իսրայելի նման տատանվող և զուսպ մոտեցման, որը նվազեցնում է պատմական իրադարձությունների մեծությունը։ Մենք՝ հրեաներս, շարունակում ենք տառապել Հոլոքոստի հետևանքներից և չենք կարող նվազեցնել ողբերգությունը»,- ասել է Քնեսեթի ղեկավարը՝ կոչ անելով կառավարությանը փոխել քաղաքականությունը։  

Երկրի նախագահը պաշտոնական այցով Գերմանիայում է, Քնեսեթի խոսնակն ըստ օրենքի հանդես է գալիս որպես երկրի ղեկավար։ Այդ պարագայում այս հայտարարությունը հատուկ կարևորությոն է ձեռք բերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: