ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիայի վարչապետն առաջին անգամ կայցելի Ալբանիա

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն այսօր կայցելի Ալբանիա՝ դառնալով այդ երկիր այցելած առաջին սերբ վարչապետը, հաղորդում է РИА Новости-ն:

Երկօրյա այցի ընթացքում Վուչիչի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ալբանիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և Տիրանայի քաղաքապետի հետ:

Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ենթակառուցվածքային նախագծերի հնարավորությունը և տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Սերբիայի և Ալբանիայի միջև հարաբերությունները երկար տարիներ եղել են լարված, երբեմն նույնիսկ թշնամական: Ալբանիան միշտ պաշտպանել է Կոսովոյի ալբանացիների՝ Սերբիայից անկախանալու ձգտումը, ինչը և տեղի ունեցավ 2008 թվականին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: