ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին բանկոմատի հեղինակը եղել է հայ

Բանկոմատ սարքը 20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում և փոխեց նաև դրամի և ծառայությունների մասին մոտեցումները: Սակայն քչերը գիտեն, որ առաջին մարդը, ով իր առջև լուրջ նպատակ էր դրել նման տեխնիկական միջոց ստեղծել, հայազգի Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանն էր:

Արդեն 1939 թվականին Սիմջյանը հայտնագործում է առաջին սարքը, որը կարող էր միաժամանակ կանխիկ դրամ և ստացական տալ, սակայն այն բանկի հետ կապ չուներ և չէր կարողանում գումարը դուրս գրել հաշվեհամարից: Գյուտարարն այս հայտնագործությունն առաջարկել է օգտագործել City Bank of New York-ին, սակայն վերջինս կես տարի հետո այն վերադարձրել է Սիմջյանին հաճախորդների մոտ հետաքրքրության իսպառ բացակայություն պատճառով:

Արդյունքում, մարդիկ մոռացան Սիմջյանի այս հայտնագործության մասին մինչև 1967 թվականը, երբ Լոնդոնում սկսեցին կիրառել շոտլանդացի Ջոն Շեպարդ Բարրոնի ստեղծած բանկոմատը:

Նշենք, որ Սիմջյանի գյուտերն, ընդհանուր առմամբ, ընդգրկում են տեխնիկայի շուրջ երեսուն ոլորտ: Նա  ավելի քան 200 գյուտերի հեղինակ է: Այսպես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկում է սկզբունքորեն նոր սարք գիշերային թռիչքի և «կույր» չվերթների ժամանակ օդաչուների կողմնորոշման համար, ինչպես նաև՝ ուլտրաձայնային բուժմանը նպաստող մի շարք բժշկական սարքեր։ Փոստային կապի հանգույցների աշխատանքի դիստանցիոն կառավարման համար նախատեսված սարքերից հետո նա ստեղծում է միսը փափկացնող տեխնոլոգիա։ 60-ական թվականներին նա ստանում է քսան նոր էլեկտրոնային սարքերի արտոնագրեր, իսկ հաջորդ տասնամյակում ստեղծում հայտնի մերսման հեծանիվը։

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 28-ին Այնթափում։ Հայոց ցեղասպանությունը բաժանում է նրան իր ընտանիքից դեռևս դեռահաս տարիքում և ստիպում գաղթել սկզբում Բեյրութ, իսկ ավելի ուշ՝ Մարսել, որտեղից Սիմջյանը արտագաղթում է ԱՄՆ 1921 թվականին։ Համառորեն հաղթահարելով մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ լեզվական, նա ավարտում է դպրոցը Նյու Հեյվենում, այնուհետև աշխատանքի է ընդունվում Յելի համալսարանի բժշկական համալիրի լուսանկարչական բաժանմունքում, որտեղ էլ դրսևորվում են նրա ընդունակությունները։ Աշխատելու ընթացքում նա կատարում է մի շարք գյուտեր, ինչպես նաև կիրառական մշակումներ այս ոլորտում, ինչպիսիք են, օրինակ՝ պրոյեկտորը, որն էկրանի վրա ցուցադրում է մանրադիտակով ստացված պատկերը:

92 տարեկան հասակում, երբ Սիմջյանն արդեն գրեթե կուրացել էր, ստանում է նա իր վերջին արտոնագիրը երաժշտական գործիքների համար փայտի ձայնի բարելավման գործընթացի համար: Լյութեր Ջորջ Սիմջյանը մահացել է 1997 թվականին ԱՄՆ-ում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: