ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարծիք Օդեսսայից. Սահակաշվիլիի նշանակումն ուրախություն չի պատճառել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Օդեսսայի նահանգապետի պաշտոնում նշանակվելը մի շարք արձագանքներ է ստացել և ինտենսիվ քննարկումների առիթ դարձել՝  հիմնականում այն բանի շուրջ, թե ինչ կարող է  տալ Սահակաշվիլին ՕդեսսայինՁեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկհարցազրույցը “Однако. Евразия”  նախագծի վերլուծաբան, Օդեսսայի բնակիչ Իվան Լիզանի հետ:  

 

-         Օդեսսայի բնակչությունն ինչպե՞ս ընդունեց  Սահակաշվիլիի՝ նահանգապետ նշանակվելու փաստը:

 -         Կիևի իշխանություններին Օդեսսայում աջակցում է քաղաքացիների մոտ 10%-ը, այդ իսկ պատճառով Սահակաշվիլիի նշանակումն ուրախությամբ չընդունվեց: Նա Օդեսսայի բնակիչների մոտ, առաջին հերթին, ասոցացվում է ոչ միայն Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիայի, այլ նաև կլինիկական ռուսաֆոբիայի,  Վրաստանում քաղաքական հալածանքների և «փողկապ ուտելու» հետ:

Ի դեպ, ակտիվ քաղաքացիները հիշեցրեցին Սահակաշվիլիին, թե ով է նա՝ քաղաքում կախելով «Միշայի համար» գրառումով փողկապներ: Սահակաշվիլին անձամբ հասկանում է, որ գտնվում է թշնամական միջավայրում, այդ պատճառով էլ ամենուրեք շրջում է հրացաններով զինված թիկնապահների ուղեկցությամբ:  

Սահակաշվիլիի նշանակումն ուրախություն չի պատճառել նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներին ու պաշտոնյաններին: Պաշտոնյաները գիտակցում են, որ նրանցից ոմանք կկորցնեն պաշտոնները, ինչպես նաև եկամուտները, իսկ մնացածը ստիպված կլինեն իրականացնել «բարեփոխումներ Սահակաշվիլիի ոճով»: Քրեական աշխարհը վախենում է, որ քաղաքը «կմաքրվի» այնպես, ինչպես Վրաստանում եղավ, երբ օրենքով գողերը հայտվեցին ճնշման տակ: Այնուամենայնիվ, Սահակաշվիլին ամենազոր չէ, միևնույն է, նա շրջապատված կլինի այն մարդկանցով, որոնց հետ քրեական աշխարհի  ներկայացուցիչները միշտ կկարողանան համաձայնության գալ:

Քաղաքի նորարար հատվածը՝ բուրժուազիան, ուրախացել է ճիշտ այնպես, ինչպես ուրախանում է բոլոր փոփոխությունների և նոր մարդկանց նշանակումների համար՝ հույս ունենալով, որ Սահակաշվիլին մեկ հարվածով կլուծի բոլոր խնդիրները: Բայց նրա ուրախությունն էլ կանցնի, ինչպես որ մինչև այդ է անցել:

 

-         Բնակիչներն ի՞նչ ակնկալիքներ ունեն Սահակաշվիլիի նշանակման հետ կապված : Ի՞նչ բարեփոխումների կարիք ունի նահանգը:

  Իրականում Սահակաշվիլիի բարեփոխումները հետևյալ տեսքը կունենան.

  1. Աշխատանքից մասսայական հեռացումներ՝ պետական ապարատում: Հեռացվածների թափուր տեղերը կզբաղեցնեն  տգետ կամ ագահ կարիերիստները. այլ պաշտոնյաններ նահանգում և ողջ Ուկրաինայում չկան:
  2. Ռուսամետների դեմ պայքարի ուժեղացում, այսինքն՝ Սահակաշվիլին սկսելու է պայքարել Օդեսսայի դեմ՝ փորձելով կոտրել նրան և ուկրաինացնել:
  3. Պետական գույքի մնացած մասի սեփականաշնորհում՝ կյուրացվեն Օդեսսայի նավահանգիստները և մերձնավահանգստային գործարանը, հանրային միջոցները:  Սահակաշվիլին հասկանում է, որ իր պաշտոնը ժամանակավոր է, մինչև Վաշինգտոնի հանձնարարության կատարումը, որն էլ վերջինիս ուղարկել է այդ պաշտոնին, հետևաբար նա գումար կշորթի նաև իր համար:
  4. Մերձդնեստրի շրջափակման ուժեղացում, հնարավոր է նաև չճանաչված հանրապետության դեմ ագրեսիային աջակցություն:

Պետք են արդյո՞ք այսպիսի բարեփոխումներ նահանգին: Բնականաբար՝ ո՜չ: Նահանգին անհրաժեշտ է ադեկվատ իշխանություն, պաշտոնյաների շրջանում զանգվածային մաքրում և «նոր արյան ներարկում», սակայն նորն Ուկրաինայում չկա: Օդեսսան չի ցանկանում լինել այդպիսի Ուկրաինայի կազմում և 05.02.2014-ի ողբերգությունը, դրա տարելիցն ու Օդեսսայի բնակիչների վերաբերմունքը Մեծ Հաղթանակի 70-ամյակի նկատմամբ դրա վառ ապացույցն են: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: