ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ պաշտոնյաները՝ շաբաթվա կարևորագույն դեպքերի մասին

Շաբաթը Եվրոպայում հագեցած էր բավական հետաքրքիր իրադարձություններով ամենատարբեր թեմաների շուրջ: Սկսած Հունաստան - Եվրոպական միություն՝ պարտապան-պարտատեր հարաբերություններից, եվրագոտու հնարավոր բարեփոխումներից, վերջացրած՝ Ռուսաստանի կազմած ԵՄ քաղաքացիների «սև ցուցակով», ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքում տեղի ունեցած ամենաթարմ բախումներով:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ողողել են համացանցն իրենց զանազան հայտարարություններով թվարկված այս դեպքերի շուրջ, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Հունաստանի կողմից եվրագոտին լքելու հնարավորությունը  երբևէ չի դիտարկվել: Չնայած բոլոր տեսակի խոսակցություններին՝ դա տեղի չի ունենա, իսկ Հունաստանը մինչև 2020 թվականը 35 միլիարդ եվրո կստանա` տնտեսական բարեփոխումներ անցկացնելու պայմանով»: 

 Եվրոպական  հանձնաժողովի  ղեկավար Ժան Կլոդ Յունկեր

«Ես պարզապես ցնցված եմ կարդալով Ռուսաստանի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են մեծ թվով Եվրոպական խորհրդարանի նշանավոր անդամներ: Սա պարզապես անընդունելի քայլ է ՌԴ կողմից, որը խոչընդոտում է հնարավոր կառուցողական երկխոսությանը, ինչի շնորհիվ հնարավոր էր ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում խաղաղ լուծման ճանապարհներ գտնել: Չնայած իմ բոլոր պաշտոնական խնդրանքներին ռուսական իշխանություններին ուղղված ՝ «սև ցուցակը» հանրային դարձնելու և այնտեղ ներառված յուրաքանչյուր անհատի դեմ հիմնավոր փաստարկներ բերելու, մեր անդամները պարբերաբար կանգնեցվում են ռուսական սահմանի մոտ և հետ ուղարկվում: Ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ ՌԴ իշխանություններին ապահովել իրենց որոշումների թափանցիկությունը՝ թույլ տալով ԵՄ քաղաքացիներին հարկ եղած դեպքում բողոքարկելու նման որոշումները:»

Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլց

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ մի քանի ոլորտներում:  Իհարկե քաջ հայտնի է, որ մեր գլխավոր տարաձայնությունն ուկրաինական ճգնաժամի հետ է կապված: Բայց ուրիշ շատ հարցերով մենք համագործակցում ենք, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու խնդրով, Իրանի հետ բանակցություններ վարելու խնդրով և այլն: Իսկ Ուկրաինայի հարցը լուծելու համար պետք է միասին աշխատել մինսկյան համաձայնագրերը պատշաճորեն կիրառելու շուրջ: Դա և՛ եվրոպացիների, և՛ռուսների, և՛ հատկապես ուկրաինացիների շահերից է բխում:»

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: