ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր զարգացման բանկ»-ը հետապնդում է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական նպատակներ

Չինաստանն օրերս հաստատել է Բրազիլիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի միջև կնքված «Նոր զարգացման բանկ» ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, որը հենց այս երկրների սկզբնատառերով  կոչվելու է «BRICS» և ուղղած է  լինելու զարգացող երկրների և տարբեր ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:

BRICS-ը այն երկու միջազգային զարգացման բանկերից մեկն է, որը Չինաստանն ուզում է այլընտրանք դարձնել արևմտյան կառույցներին, մասնավորապես Համաշխարհային բանկին: «Նոր զարգացման բանկի»  գլխամասը գտնվելու է Շանհայում, իսկ առաջին կառավարիչը լինելու է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահն էլ՝ հնդիկ բանկիր Կունդապուր Վաման Կամաթը, ով նախկինում ղեկավարել է Ասիական զարգացման բանկը, հայտնում է China Daily News-ը:

Որպես Արևմտյան կառույցների մյուս այլընտրանք դիտարկվում էՉինաստանի նախաձեռնած մեկ այլ՝ Ասիական զարգացման բանկը (Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը), որի կազմում ներգրավվել է 57 երկիր, այդ թվում՝  Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Չինաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուա Չունինգը նշել է, որ այս երկու բանկերը պարզապես լրացնում են իրար՝ բնավ չխանգարելով մեկը մյուսի գործունեությանը, ինչպես նաև հավելել է, որ եկող շաբաթ Մոսկվայում կքննարկվեն «Նոր զարգացման բանկի» առաջիկա 5 տարիների նախագծերը:

BRICS-ի մասին խոսելիս հատկապես կարևորվում է Ռուսաստանի անդամակցությունն այս կառույցին՝ նկատի ունենալով մասնավորապես այն բոլոր ոլորտները, որոնք տուժել են հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

«Այս կառույցը միանշանակ կօգնի Ռուսաստանին շրջանցել մեկուսացման վտանգները, և  կծառայի որպես արտաքին ֆինանսավորման հուսալի աղբյուր», - հայտարարել է ռուս վերլուծաբան, փորձագետ Վյաչեսլավ Խոլոդկովը, -«Բացի այդ մեր ռուբլին և չինական յուանն առավել կշահեն այս պարագայում, իսկ ահա ամերիկյան դոլարը լրջորեն կզիջի իր դիրքերը», - փոխանցում է TASS-ը:

Սակայն ուշագրավն այն է, որ միայն Ռուսաստանը չէ, որ կազատվի մեկուսացումից և օգնության ձեռք կստանա՝ ի դեմս այս «Նոր զարգացման բանկի»: Բանն այն է, որ այս ամենի մեջ կարող է ներքաշվել նաև Հունաստանը, ով, նույնպես գտնվելով ծայրահեղ ծանր դրության մեջ, կարող է հեշտությամբ համաձայնել բանկի անդամ դառնալուն կամ առնվազն դրա կողմից օգնություն ստանալուն: Իսկ նման գայթակղիչ առաջարկներ անողն ու Հունաստանին պարբերաբար BRICS հրավիրողը հենց Ռուսաստանն է, որը, փաստորեն, հետևելով ԱՄՆ-ի տասնամյակներ շարունակ ցուցադրած օրինակին, այժմ ինքն է փորձում տնտեսական աջակցությունը որպես քաղաքական ազդեցություն օգտագործել:

Հույն մի շարք փորձագետներ կարծում են, որ պարզապես միամտություն կլինի, եթե վարչապետ Ցիպրասը հավատա, թե Ռուսաստանը կամ «Նոր զարգացման բանկը» զուտ ընկերաբար ուզում են դուրս բերել Հունաստանը ֆինանսական ճգնաժամից, կամ առավել ևս, ուզում են բարձրացնել եվրագոտու կայունությունը: Բայց մյուսներն էլ, հակառակվելով գործընկերների կարծիքին, վստահաբար շեշտում են, որ վաղ թե ուշ Հունաստանը ստիպված կլինի նման միջոցի դիմել՝ անելանելի վիճակից դուրս գալու համար, անգամ եթե դա ԵՄ մյուս անդամ երկրների կողմից որպես դավաճանություն դիտվի եվրոպական ինքնությանը, արժեքներին ու սկզբունքներին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: