ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը հիասթափված է Ֆրանսիացիներից. խոստացված 2 ռազմանավերն այդպես էլ տեղ չհասան

Վերջին շրջանում ռուս-ֆրանսիական հարաբերությունները բավական լարված են՝ հաշվի առնելով կողմերի պայմանավորվածության խախտումը «միստրալների»՝ ուղղաթիռատար ռազմանավերի հետ կապված:  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆրանսիական նավաշինական ընկերությանը 2 նման ռազմանավեր էր պատվիրել՝ հսկայական կանխավճար թողնելով: Սակայն Ռուսաստանի դեմ ուղղված Եվրոպական միության պատժամիջոցների համատեքստում Ֆրանսիան հրաժարվեց այս 2 ռազմանավերը ՌԴ տեղափոխելուց, ինչի արդյունքում, ըստ ռուսական կողմի, «շատ տգեղ» մի վիճակ ստեղծվեց:

«Ֆրանսիան ինքն իրեն վատ դրության մեջ դրեց առաջին հերթին: Նրա հեղինակությունը որպես գործընկեր լուրջ հարվածի տակ դրվեց: Բացի այդ, բացի մեզնից, նա ոչ ոքի չի կարող վաճառել այդ ռազմանավերը, քանի որ դրանք հստակ մեր պատվերով են կառուցված և տիպիկ ռուսական համակարգին են ադապտացված», - հայտարարել է ՌԴ Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդը լուրջ վնաս հասցրեց իրենց տնտեսությանը և հայտնվեց փակուղում, ինչ է թե գոհացնի ԵՄ-ին և առավելապես ԱՄՆ-ին»,- ասել է նա:

Ռեմիզովի խոսքերով հնարավոր է նույնիսկ, որ ֆրանսիացիները ստիպված խորտակեն այդ նավերը, քանի որ դրանցից յուրաքանչյուրին «հոգ տանելը» ամսական 5 միլիոն եվրո է արժենում:

Ինչևէ, այժմ արդեն ռուսները համակերպվել են ակնկալվող երկու ուղղաթիռատարների «կորստի» հետ, և նրանց խնդիրն այժմ խախտված պայմանագրի դիմաց գումար ստանալն է, ինչպես նաև տրված կանխավճարը հետ վերադարձնելը: Սակայն, ինչպես երևում է, Փարիզը դեռևս Մոսկվային դրանցից և ոչ մեկը չի փոխանցել:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդատու Վլադիմիր Կոժինը միստրալների հետ կապված հայտարարել է, որ ռուսական նավաշինությունն առանձնապես չի զիջում ֆրանսիականին, և այն կարող է ինքնաբավ կերպով ինքն իր համար ապահովել անհրաժեշտ տեխնիկան:

«Մենք մեր միստրալները կստեղծենք: Իսկ ֆրանսիացիներից նման բան իհարկե չէինք սպասում: Չէ՞ որ մեր երկրները հնուց շատ  լավ հարաբերությունների մեջ են եղել», - ասել է Կոժինը:

Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ փոխհատուցումներին, ՌԴ Պետդումայի պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը նշել է, որ միջկառավարական մակարդակով դեռևս ոչ մի հստակ որոշում չկա այդ առիթով:

«Բանակցություններն այժմ նոր, ավելի ակտիվ փուլ են մտել, և հույս ունենք շատ շուտով կոնկրետ թվերով խոսել: Պետք է դեռևս քննարկենք փոխհատուցումների հաշվարկման տեխնիկական պահերը», - նշել է Կլինցևիչը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: