ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարսելում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: 

Քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլև առանձնակի խորհուրդ ունի որպես պատմական ուղեցույց ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի ողջ բնակչության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև հուշահամալիրի հարևանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը Մեծ եղեռնից մազապուրծ հայ մայրերի ու նրանց ժառանգների յուրովի խոնարհումն է` ի հիշատակ 1915թ.-ին զոհված հայ կանանց:

Տեղում Երևանի քաղաքապետը շփվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են փոխանցել Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Մարսելի վերջին տարիների արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցությունը շատ կարևոր է մարսելահայության համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ երկու քաղաքների փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու շարունակելու են ամրապնդվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: