Ռուսական ցուցանակները՝ որպես սպառնալիք Վրաստանի տրանզիտային պոտենցիալին

Հուլիսի 10-11-ին Հարավային Օսիայի սահմանների մոտ ռուս սահմանապահները տեղադրել են նոր սահմանային ցուցանակներ, ինչն առաջ է բերել բուռն արձագանք վրացական կողմի մոտ: Վրացական ղեկավարությունն, ըստ վարչապետ Ղարիբաշվիլիի, ձեռնարկել է բոլոր հնարավոր դիվանագիտական քայլերը միջադեպի հետ կապված, մասնավորապես՝ վրացական կողմը պատրաստվում է սահմանի տեղաշարժի հարցը բարձրացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում: Վրացական կողմն անգամ բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին՝ Շվեյցարիայի միջնորդությամբ:
Հատկանշական է, որ վրացական ընդդիմությունը և հասարակական շրջանակները ևս սահմանային խնդրի հետ կապված բավական ակտիվացել են: Վրացական ընդդիմությունն իշխանություններից պահանջում է առավել գործնական և վճռական քայլեր, իսկ հասարակական տարբեր կազմակերպություններ հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին քննադատություն պարունակող համատեղ հայտարարություններով, բավական լուրջ արշավ է ծավալվել նաև Facebook սոցիալական ցանցում:
Թեև սահմանային ցուցանակների տեղափոխման, անգամ փշալարերի անցկացման աշխատանքներ նախկինում ևս կատարվել են, այնուամենայնիվ այս անգամ վրացական կողմի արձագանքն ակնհայտորեն ավելի բուռն է: Դա թերևս բացատրվում է մի քանի հանգամանքներով:
Նոր ցուցանակները հայտնվել են Գորիի շրջանի Ցիտելուբանի գյուղի և Ախալգորյան շրջանի Օրչոսանի գյուղի մոտ, ինչի արդյունքում նոր սահմանից այն կողմ է մնացել այդ շրջանով անցնող Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատված: 830 կմ երկարություն ունեցող նավթամուղը տարեկան շուրջ 31 մլն բարել ադրբեջանական նավթ է Վրաստանի տարածքով հասցնում մինչև Սևծովյան Սուփսա նավահանգիստ: Սահմանային ցուցանակների արդյունքում խողովակաշարի շուրջ 1605 մետրանոց հատվածը հայտնվել է Հարավային Օսիայի սահմանապահների վերահսկողության տակ, ինչը բավական լուրջ մարտահրավերներ է պարունակում դրա հետագա շահագործման հետ կապված: Ստեղծված իրավիճակը հարվածում է ինչպես Վրաստանի՝ որպես տրանզիտային երկրի հեղինակությանն, այնպես էլ երկրի էներգետիկ անվտանգությանը: Թերևս հենց այդ ռիսկերն են դրդել վրացական ղեկավարությանն արդեն իսկ մտածել «գերության մեջ հայտնված» խողովակաշարի հատվածի այլընտրանքային երթուղու կառուցման մասին: Հատկանշական է, որ հարավօսական իշխանությունները ևս հայտարարությամբ անդրադարձել են խողովակաշարի ճակատագրին և նշել, որ խողովակաշարի շահագործման հետ կապված որևէ խնդրի դեպքում դրա օպերատոր հանդիսացող British Petrolium ընկերությունը կարող է դիմել իրենց:
Վրացական բուռն արձագանքի մյուս հնարավոր պատճառն այն է, որ նոր սահմանագիծն ընդամենը 500 մետր հեռավորության վրա է գտնվում Վրաստանի Արևելք-Արևմուտք ավտոմայրուղուց, որով անցնում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տրանզիտային մեծ հոսքեր: Անշուշտ, միջազգային տրանզիտային լուրջ հանգույց դառնալու հավակնություններ ունեցող երկրի համար նման զարգացումները բավական ռիսկային են և լրջորեն հարվածում են տվյալ երկրի վարկանիշին:
Վրացական կողմի կոշտ արձագանքն ունի նաև հումանիտար դրդապատճառներ: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ սահմանային ցուցանակների տեղափոխման արդյունքում տեղի վրացական գյուղերի մի շարք բնակիչների հողատարածքներ մնացել են սահմանագծից այն կողմ: Իշխանությունները գիտակցում են, որ սեփական բնակիչներին, նրանց ունեցվածքը պաշտապանելու անկարողությունը բավական լուրջ իմիջային հարված է իրենց համար: Բացի այդ, չնայած Հարավային Օսիայի սահմանապահների հավաստիացումներին, թե գյուղացիները կարող են օգտվել սեփական հողատարածքերից, փորձը ցույց է տալիս, որ սահմանային ցուցանակների հայտնվելուն հաջորդում են սահմանի ամրացման՝ փշալարերի անցկացման աշխատանքները:
Բացի վրացական կողմի նման արձագանքի պատճառներից, բավական հետաքրքիր է հասկանալ նաև ռուսական կողմի՝ սահմանային ցուցանակներն առաջ տանելու որոշումը: Նախևառաջ նշենք, որ պաշտոնական Մոսկվան կտրականապես դեմ է այս հարցով ցանկացած քննադատության և պնդում է, որ սահմանային խնդիրների լուծման համար Վրաստանը պետք է կապ հաստատի ոչ թե Ռուսաստանի, այլ Հարավային Օսիայի հետ: Նման մոտեցումը լավ մտածված է, քանի որ ակնհայտ է, որ Վրաստանը, որը Հարավային Օսիան և Աբխազիան դեռևս համարում է իր անբաժան մաս, չի գնա նման քայլի:
Այն, որ հենց ռուսական կողմն է կանգնած այս ամենի հետևում վկայում է թեկուզև նախորդ տարի Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքված պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանն իր վրա է վերցրել Հարավային Օսիայի անվտանգության ապահովման, այդ թվում՝ սահմանների պաշտպանության խնդիրը: Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին նման հրաման տալու Մոսկվայի դրդապատճառներին, ապա այս առումով կարևոր ենք համարում դիտարկել վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանի կնքած երկու ռազմական պայմանագրերը:
Խոսքը մասնավորապես գնում է Ֆրանսիական ThalesRaytheonSystems (TRS) ընկերության և MBDA տիպի հրթիռներ արտադրող եվրոպական ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագրերի մասին, որոնց արդյունքում Վրաստանը պետք է ստանա հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ: Անշուշտ, ռուսական կողմը գիտակցում է, որ եվրոպական զենքն առաջին հերթին ուղղված է իր դեմ և, բնականաբար, չէր կարող որևէ կերպ չարձագանքել այդ ռազմական գործարքներին:
Բացի այդ, նման ռազմավարական առաջխաղացմամբ (Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածն իր վերահսկողության տակ վերցնելով և Արևելք-Արևմուք մայրուղու նկատմամբ կարևոր դիրք գրավելով) Ռուսաստանը մի կողմից փորձեց լուծել մարտավարական-տակտիկական խնդիր, մյուս կողմից՝ հստակ հաղորդագրություն ուղարկեց ինչպես վրացական իշխանություններին, այնպես էլ նրանց արևմտյան դաշնակիցներին, որ ներկա հակամարտության պայմաններում որևէ ստատուս-քվո երաշխավորված չէ:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
- Պատերազմից 11 տարի անց. Վրաստանի հայտարարությունների տողատակերը Դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
- Լրագրողի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով հալեցրե՞ց տարիներով կարծրացրած վրաց-ռուսական սառույցը Վերջին շրջանում բավական անկանխատեսելի են զարգանում ռուս-վրացական հարաբերությունները:
- Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող:
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
-
23:27
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
-
22:33
Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկիի կողմից փոփոխված Z և V խորհրդանիշներն արգելելու օրինագծին
-
21:52
Լեհաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի հետ բարիդրացիության նոր համաձայնագիր կնքել
-
21:42
Արցախի դրոշով երիտասարդ ներխուժեց ԵԱ-ի բացման արարողության բեմ, անվտանգության աշխատակիցները հեռացրին
-
21:16
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
-
20:47
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
20:34
Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
18:33
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
-
14:38
Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը
-
14:11
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
-
13:05
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն
-
12:04
Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ Թաթոյան
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
-
22:34
Վաղը անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չենք անցկացնի, կքննարկենք բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 1,54 կմ/ժ