ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքն` Իսրայելին «համոզելու» դժվարին խնդրի առջև

Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետ արևմտյան երկրները̦ մասնավորապես Միացյալ Նահանգները, բախվել են համաձայնագրի կնքմանը դեմ արտահայտնվող երկրներին «համոզելու» խնդրի հետ: Խոսքը գնում է հատկապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մասին: ԱՄՆ-ի խնդիրն է երաշխիքներ տրամադրել մերձավորարևելյան իր գործընկերներին, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը «չի խաթարելու ԱՄՆ-ի հավատարմությունը նրանց անվտանգությանը»: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Պենտագոնի ղեկավարը կմեկնի Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների հետ հանդիպելու համար:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը կարող է ռազմական նոր օգնության ստանալ ԱՄՆ-ից` որպես փոխհատուցում Իրանի հետ կնքված «կասկածելի» համաձայնագրի դիմաց: Իսրայելական աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր համաձայնությունն է տվել Իսրայելին առաջատար զինատեսակներ, այդ թվում կատարելագործված հրթիռներ, նոր սերնդի V-22 տիպի ռազմական ինքնաթիռներ և նորագույն ռադարներ վաճառելու հարցում:

Նույն նպատակն է հետապնդում նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի այցը Իսրայել: Վերջինս վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ «Իրանն իր սահմաններինց դուրս միջամտելու հնարավորություն չի ստանալու», և Մեծ Բրիտանիան էլ շարունակելու է «սերտորեն աշխատել տարածաշրջանում իր ընկերների և դաշնակիցների հետ»̦ գրում է Express-ը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընգծել է̦ որ համաձայնագրի իրականացման ընթացքում դժվարությունն կլինեն, սակայն դա Իրանի և Արևմուտքի միջև այլ տիպի հարաբերություններ կառուցելու հնարավորություն է, ինչը դրական ազդեցություն է ունենալու նաև տարածաշրջանի վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: