ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալայզիական խոցված օդանավի գործն ուզում են հանձնել ՄԱԿ-ի քննությանը

Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում խոցվեց մալայզիական Բոինգ 777 օդանավը, ինչի արդյունքում զոհվեց ընդհանուր թվով 298 մարդ՝ մեծամասնությունը հոլանդացիներ, քանի որ չվերթը նախատեսված էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր:

Մինչ այժմ էլ սակայն պարզված չէ, թե ով էր իրականում օդանավի կործանման հեղինակը: Գլխավոր կասկածյալն իհարկե Դոնբասի անջատղականներն են, և այդպես է կարծում ոչ միայն Կիևը, այլև գրեթե ողջ Արևմուտքը, իսկ դոնբասցիներն, իրենց հերթին, ողբերգության մեջ մեղադրում են ուկրաինացիներին, և Մոսկվան կիսում է նրանց մեղադրանքը:

Bloomberg կայքի փոխանցմամբ՝ երկու վարկածների բախումը, տարատեսակ փորձագետների ու անկախ մասնագետների իրարամերժ եզրակացություններն այնքան են ձգձգել դեպքի վերջնական պարզաբանումն ու մեղավորների պատիժը, որ մի խումբ երկրներ՝ Մալայզիայի գլխավորությամբ, որոշել են գործը ՄԱԿ-ի միջազգային դատարան հասցնել և այնտեղ քննել:

Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ դեմ է այս որոշմանը և սպառնում է վետո դնել դրա վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Իսկ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ այս հարցով հեռախոսազրույցում նշել է, թե ՄԱԿ-ի դատարանի գաղափարը «վաղաժամ և ոչ արդյունավետ» է, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Մարկ Ռյուտեն իր կողմից նշել է, որ միջազգային դատարանները լավագույն տարբերակն են նման միջազգային բնույթ կրող դեպքերը հետաքննելու համար, և որ անգամ եթե Ռուսաստանն այդպես էլ չհամաձայնի գործը ՄԱԿ-ին հանձնել, իրենք՝ հոլանդացիները, միևնույն է երկրորդ պլանն ունեն իրենց զոհված քաղաքացիների ու նրանց ընտանիքների շահերը պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար:

Ինչպես հայտնում է Pravda թերթը, բացի Պուտինից, խոցված Բոինգի գործը ՄԱԿ-ի դատարան հասցնելուն խիստ դեմ է արտահայտվել նաև  Վիտալի Չուրկինը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, ով հայտարարել է, որ տեղական հետաքննությունը դեռ մինչև վերջ չավարտած և արդյունքները չպարզած՝ չի կարելի հետագա դատավարության նախագծեր կազմել:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես քննադատել է նման որոշումը՝ չհասկանալով, թե Ուկրաինան ինչ գործ ունի դատական գործի հետ կապված բանաձևը ՄԱԿ ուղարկող խմբի մեջ:

«Թե՛ Մալայզիայի, թե՛ Հոլանդիայի, և թե՛ անգամ Ավստրալիայի մասնակցությունն այս միացյալ նախաձեռնությանը հասկանալի է, քանզի մոտ 40 հոգի էլ ավստրալացի է օդանավի մեջ եղել:  Բայց Ուկրաինայի մասնակցությունն արդարացված չէ ոչ միայն այն պատճառով, որ ոչ մի ուկրաինացի ինքնաթիռում չի եղել, այլև այն պատճառով, որ ռուսներն էլ հենց ուկրաինացիներին են մեղադրում Բոինգը կործանելու մեջ, ուստի նրանց միջամտությունը չի կարող արդարացված լինել, իսկ գործընթացը չի կարող երաշխավորել անկախ ու անկողմնակալ ընթացք» - նշել է արտգործնախարարը՝ The Moscow Times-ի փոխանցմամբ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն իր կողմից հայտարարել է, որ Ռուսաստանն է ամբողջովին պատասխանատու այդ սարսափելի ահաբեկչության համար և որքան էլ փորձի խաբել հասարակությանը՝ հանցանքն ուկրաինացիների վրա գցելով, միևնույն է այդ ինքը պետք է մեղադրյալի աթոռին նստի ու պաշտպանվի դատարանում:

«Ռուսաստանը ո՛չ բարոյական, ո՛չ էլ օրինական իրավունք չունի վետո դնելու նման արդարացի որոշման վրա: Կատարվածը սպառնալիք էր միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Մեղավորները պետք է պատժվեն», - Interfax-ի հաղորդմամբ՝ եզրափակել է իր խոսքը Տուրչինովը:

Ինչևէ, շուտով պարզ կդառնա արդյոք խոցված օդանավի գործն ի վերջո հանձնում են ավելի բարձր ատյաններ՝ այն է միջազգային ամենահեղինակավոր դատարանում քննելու, թե՛ ամեն դեպքում բավարարվում են տեղի հետաքննության արդյունքներով ու դատավճռով:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: