ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խոցված մալազիական ինքնաթիռը՝ նոր լարվածության առիթ ՄԱԿ-ում

Երեկ՝ հուլիսի 29-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը «վետո» է դրել մալազիական խոցված ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին, որն ավելի վաղ՝ հուլիսի սկզբներին, առաջարկվել էր Մալազիայի, Ավստրալիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ուկրաինայի կողմից:

Համաձայն Reuters գործակալության՝ ԱԽ 15 անդամներից 11-ը կողմ էին քվեարկել բանաձևին, երեքը՝ Չինաստանը, Անգոլան և Վենեսուելան, ձեռընպահ: Բանաձևն առնվազն 9 կողմ ձայնի դեպքում կարող էր ընդունվել, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, սակայն ոչ «վետո»-ի պարագայում: Իսկ արգելափակման իրավունք, ինչպես հայտնի է, ունեն ԱԽ մշտական 5 անդամները միայն՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

Բանաձևի նպատակն էր ՄԱԿ-ի անկախ միջազգային տրիբունալի ստեղծումը,  որը կհետապնդեր ու կպատժեր մալազիական ինքնաթիռի խոցման համար պատասխանատուներին:

Հիշեցնենք, որ 298 ուղևոր Ամստերդամից Կուալա Լումպուր տեղափոխող ինքնաթիռն ուկրաինական Դոնբասի շրջանում խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին:

Արևմտյան պետություններն ու Ուկրաինան անմիջապես Ռուսաստանին էին մեղադրել կատարվածի համար, սակայն վերջինս մինչ օրս ժխտում է իր մասնակցությունն այդ ավիավթարին և իր հերթին պատասխան մեղադրանք է ներկայացնում ուկրաինական կողմին:

Ինչպես հայտնում է ռուսական TASS գործակալությունը, մերժված բանաձևի փոխարեն Ռուսաստանը սեփական տարբերակն է առաջարկել արդարությունը վերականգնելու նպատակով, սակայն դրա մանրամասները դեռևս չեն հրապարակվում:

«Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այս ողբերգության պատճառների ու հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ հետազոտության հարցում», - հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, - «սակայն քաղաքացիական ինքնաթիռների վթարների հարցով ՄԱԿ-ը դեռևս երբեք միջազգային տրիբունալ չի հիմնել», - ավելացրել է Չուրկինը:

Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինն իր հերթին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը վախենալու կամ թաքցնելու բան չունենար, երբեք «վետո» չէր դնի նման որոշման վրա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: