ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդուրժողականությունը մեր կյանքի ձևն է

 

 Նարինե Միքայելյան 

Ալմաթիի հայկական մշակութային կենտրոնի նախագահ


- Պատմե´ք, խնդրեմ, Ալմաթիի հայկական համայնքի մասին: Քանի՞ հայ կա այստեղ, հիմնականում ինչո՞վ են նրանք զբաղվում:

-  Հայերը Ղազախստանում վաղուց են ապրում: Կան, որ եկել են այստեղ, իսկ կան, որ այստեղ են ծնվել: Հայկական մշակութային կենտրոնը ստեղծվել է դեռևս 1990-ականներին: Հայերի մեծ մասն ապրում է Ալմաթիում: Հայկական մշակութային կենտրոն է հաճախում մոտ 500 մարդ. գալիս են միջոցառումների, եկեղեցի, պարի դասերի, հայկական կիրակնօրյա դպրոց: Հետաքրքիրն այն է, որ մեր կենտրոն են հաճախում ոչ միայն հայերը: Մեր «Նաիրի» պարային խմբում պարապում են տարբեր ազգերի երեխաներ: Նրանք նաև հայկական պարեր են պարում, նրանց այստեղ դուր է գալիս. պարային հագուստներ են կարում, մասնակացում տարբեր միջոցառումների, մեր համույթն ամեն տեղ ճանաչում են: Ընդհանրապես, մեր դռները միշտ բաց են բոլորի համար: Ի դեպ, կիրակնօրյա դպրոց էլ են հաճախում տարբեր ազգերի ներկայացուցիչները և այստեղ հայերեն սովորում:

- Ո՞րն է Ալմաթիի հայկական համայնքի պատմությունը:

- Հայերը հիմնականում այստեղ են հայտնվել 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ: Հայերի մեծամասնությունը կենտրոնացած է «Հայկական տան»՝ Ալմաթիի հայկական մշակութային կնետրոնի շրջանում: Այս շրջանը կատակով անվանում են «հայերի ավան»: Ալբերտ Զաքարի Պողոսյանը Ալմաթիում ծնված առաջին հայն է, նա մեր Կենտրոնի խորհրդի պատվավոր անդամ է: Մենք նաև երիտասարդական առաջնորդներ ունենք, որոնք մեր միջոցառումներին ներգրավում են հայ երիտասարդության ներկայացուցիչներին:

- Ինչքա՞ն սերտ են կապերը Ղազախստանի մյուս քաղաքների հայկական համայնքների հետ:

- Ղազախստանի համարյա բոլոր քաղաքներում կան հայկական մշակութային կենտրոններ, և դրանք բոլորը միավորված են Ղազախստանի հայերի ասոցիացիայում, որը գլխավորում է Արտուշ Կարապետյանը: Շուտով Ալմաթիում Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 20-ամյակին նվիրված համաժողով կանցկացվի, որին կմասնակցեն նաև այլ քաղաքներից ժամանած հայերը: ՂԺԱ փոխնախագահ Երլան Տուգժանովը մեր հայ ակտիվ անդամներին կպարգևատրի ՂԺԱ 20-ամյակին նվիրված մեդալով: Իսկ ընդհանրապես, տարին ամենաքիչը երկու անգամ մենք՝ հայերս, հավաքվում ենք մի որևէ քաղաքում Ղազախստանի հայերի համագումարին: Այդ հանդիպումները տևում են 2-3 օր, անպայման հանդիպում ենք այդ քաղաքի քաղաքապետի հետ, գնում ենք «Բարեկամության տուն», մասնակցում ենք զուտ հայկական միջոցառումներին:

- Ղազախստանում մեծ նշանակություն է տրվում հանդուրժողականությանը, տարբեր ազգերի խաղաղ գոյակցությանը: Ինչքանո՞վ է դա իրական:

- Մենք նույնիսկ չենք էլ խոսում հանդուրժողականության մասին, քանի որ դա մեր ապրելու ձևն է: Այստեղ մենք ազգությունների չենք բաժանվում, ապրում ենք մի մեծ ընտանիքով: Մենք գիտենք այլ ժողովուրդների ավանդույթները, սովորույթները, նրանց հետ շփվելու հաշվին մենք հոգեպես հարստանում ենք: Եվ այստեղ ինչ-որ բան բաժանելու իմաստ չկա, քանի որ բոլորի համար միատեսակ պայմաններ են ստեղծված: Երկրում իրոք շատ լավ է վերաբերմունքը հայերի նկատմամբ:

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: