ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գիշերային գայլեր»-ը կայցելեն Հայաստան և Արցախ. Ադրբեջանը մտահոգ է

«Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտոարշավ-երթ իրականացնել Հայաստանի տարածքում և Արցախում։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ-ում Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սաժումյանը, «Գիշերային Գայլերի» ժամանումը Հայաստան նախատեսված է հուլիսի 31-ին:

«Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմաններն այնքան էլ հաջող չեն»,- ասել է Սաժումյանը՝ հավելելով, որ նրանց հետ միասին ժամանելու է նաև Ռուսաստանի հայերի միության շրջանակում ստեղծված մոտոխումբը:

«Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում: Այնուհետև, օգոստոսի 2-ի կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»,- հայտնել է Սերգեյ Սաժումյանը:

«Երթի ընթացքում այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկալի կլինի, որ մեր երթին միանան նաև Հայաստանի բոլոր բայքերները»,­ - ընդգծել է Սաժումյանը:

Ինչպես և սպասվում էր, Հայրենական մեծ պատերազմի կապակցությամբ Գերմանիա կատարած մոտոերթի արդյունքում համաշխարահային ճանաչում ստացած և Պուտինի կողմից աջակցվող «Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների՝ Արցախ առաջիկա այցելության մասին լուրերի շուրջ արդեն սկսվել է ադրբեջանական իրարանցումը:

«Haqqin.az-ի խմբագրությունն արդեն իրազեկել է Ռուսաստանում ադրբեջանական դեսպանությանը «Գիշերային Գայլերի» Արցախ այցելության մասին»,- իր «ազգանվեր» գործի մասին հպարտորեն տեղեկացնում է ադրբեջանական լրատվական կայքը: Իհարկե որևէ մեկի համար գաղտնիք չէ պաշտոնական Բաքվի գործողությունները կապված մոտոակումբի ներկայացուցիչների՝ ԼՂՀ այցելության հետ.  Ադրբեջանի ԱԳՆ-ն մոտոակումբի ներկայացուցիչներին սպառնում է ներառել «սև ցուցակում»:

Նշենք, որ ադրբեջանական «սև ցուցակի» շուրջ վերջին աղմուկը՝ կապված ռուս հայտնի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի Լեռնային Ղարաբաղում հաստատվելու լուրի հետ, դեռևս չի հանդարտվել: Այս փաստը այնքան է զայրացրել մեր հարևաններին, որ նրանք դատական գործ են հարուցել Ստերլիգովի նկատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար հայերի, ռուսների և ադրբեջանցիների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկության պատճառով: Այս կապակցությամբ Սերլիգովն արել է հետևյալ հարցադրումը. «Հայերը և ռուսները չեն վախենում բաց քննարկումներից, իսկ ադրբեջանցիները սպառնում են: Ի՞նչ է սա նշանակում»:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական «սև ցուցակը» վերջին շրջանում ընդլայնվում է երկրաչափական պրոգրեսիայով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախ այցելության ադրբեջանական արգելքն արդեն վաղուց չի մտահոգում ոչ պաշտոնական պատվիրակություններին, ոչ էլ հայտնի մարդկանց: Ավելին, ադրբեջանական իշխանությունների կողմից իրենց «սև ցուցակում» նոր անուններ հայտվելու կապացությամբ բարձրացվող աղմուկը նպաստում է միջազգային հանրության լայն զանգվածների շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչելիության մեծացմանը:

Ադրբեջանական «սև ցուցակում» նոր անունների ի հայտ գալը վկայում է, որ միջազգային հանրությունը սկսել է ընկալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, որտեղ այցելության համար ադրբեջանական իշխանությունների թույլատվություն անհրաժեշտություն չկա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    12.12.2024
       
    13.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: