ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիրոսիմա ու Նագասակի. 70 տարի

Ուղիղ 70 տարի սրանից առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետեց մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը, որն ընդամենը վայրկյանների ընթացքում սպանեց շուրջ 70 000 մարդ:

Ճապոնիայում այսօր անցկացվում են սգո միջոցառումներ՝  նվիրված ռմբակոծության 70-րդ տարելիցին։ երկրի վարչապետ Սինձո Աբեն, ինչպես նաև 100 երկրներից ժամանած պաշտոնական ներկայացուցիչներ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, ընդ որում ժամը ուղիղ 8։15-ին՝ հենց այն պահին, երբ 1945-ին նետվել է ռումբը:

Սինձո Աբեն միջոցառման ժամանակ հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին Տոկիոն քննարկման է դնելու համապատասխան բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:

«Մենք կհամագործակցենք ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային երկրների հետ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջիկա նիստում մենք մեր վճռականությունը ցույց տալու համար կառաջարկենք միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու բանաձև քննարկել»,- հայտարարել է Աբեն:

 ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն  այս առիթով ուղերձ է  հղել, որտեղ մասնավորապես նշված է, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների մասին հիշողությունը, որը պահպանում են այդ քաղաքների բնակիչները և այդ ողբերգությունից հետո ողջ մնացածները, պետք է հիշեցնի միջուկային զենքից հրաժարվելու անհրաժեշտության մասին:

«Ես երախտապարտ եմ հիշատակի միջոցառումների կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր հավաքվել են այսօր: Այդ հիշողությունը պետք է արտացոլվի աշխարհի բոլոր քաղաքներում՝ մարդկությանը հիշեցնելով ատոմային զենքի մեկընդմիշտ չեզոքացման անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,- ասել է Պան Գի Մունը:

Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին ևս իր կողմից կոչ է արել բոլոր պետություններին ամբողջությամբ ոչնչացնել միջուկային զենքը։ 

Հիշեցնենք նաև, որ առաջին պայթյունից ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, Միացյալ նահանգները երկրորդ ատոմային ռումբը նետեցին այս անգամ ճապոնական Նագասակի քաղաքի վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մոտ 70.000 մարդու մահվան։ 

Չհաշված 70-ամյա վաղեմության դառը հիշողություններն ու չապաքինվող վերքերը՝ այսօր՝ 21-րդ դարում արդեն, ԱՄՆ-ը և Ճապոնիան բավական բարիդրացիական հարաբերություններ ունեն և համագործակցում են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Բավական է նշել միայն, որ ընդամենը մեկ օր առաջ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ հանդիպման ժամանակ հաստատեցին ևս մեկ բնագավառում միասին համագործակցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ արտգործնախարար Կիսիդան և պետքարտուղար Քերին համատեղ ուժերով են պատրաստվում թուլացնել հարավ-չինական ծովի լարվածությունն ու պայքարել հյուսիս-կորեական միջուկային ծրագրի սպառնալիքի դեմ:

Երկու կողմերն ընդգծել են նաև տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ամրապնդման ու խորացման կարևորությունը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: