Ոչ թե ազատագրված տարածքներ կամ որևէ այլ ձևակերպում, այլ ԼՂՀ շրջաններ
Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Արցախի մասին խոսելիս հաճախ շփոթություն է առաջանում՝ կապված առավել նպատակահարմար և կոռեկտ տերմինաբանության կիրառման հետ։ Նման խնդրահարույց հարցերից մեկը տարածքների «բնորոշումն» է։
«Ազատագրվա՞ծ տարածքներ», «անվտանգության գոտի՞», որևէ ա՞յլ անվանում, թե՞ «ԼՂՀ շրջաններ»։
Այս խնդիրն առաջանում է նախին ԼՂԻՄ-ի հարակից շրջանների մասին խոսելիս։
Այս տարածքներն այսօր ԼՂՀ անբաժան մաս են, ինչն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ, և ընդգրկված են ԼՂՀ վարչատարածքային բաժանման մեջ։ ԼՂՀ-ն ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավվել են և այսօր էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։
Ավելին, Արցախն այսօր մեծ աշխատանք է տանում այդ շրջանները բնակեցնելու, դրանց տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Ի վերջո, մեծացել է արցախյան մի ողջ «անկախության սերունդ», որի համար այդ տարածքներն իրենց հայրենիքն են։
«Ազատագրված տարածքներ» կամ որևէ այլ եզրույթի օգտագործումը տարանջատում է մտցնում ԼՂՀ շրջանների միջև՝ առանձնացնելով ԼՂԻՄ նախկին տարածքը և հարակից շրջանները։ Բացի այդ, նման տերմինաբանության կիրառումը հնարավորություն չի տալիս ձերբազատվել Արցախը միայն հակամարտության հետ ասոցացնելուց, մինչ դեռ ԼՂՀ-ն զարգացող պետություն է, որը պետք է ընկալվի և միջազգային հանրության ընկալումների մեջ էլ ամրապնդվի առաջին հերթին որպես կայացող պետություն և ոչ ճգնաժամանային գոտի։ Բացի այդ, ԼՂՀ ներկայիս վարչատարածքային բաժանումը նույնությամբ չի համապատասխանում նախկին ազատագրված շրջանների աշխարհագրական սահմաններին, և նախկին շրջանների անվանումների կիրառումն ընկալումների մեջ շփոթ է առաջացնում։
Ուստի, առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման և դիտարկել որպես ԼՂՀ հավասարազոր շրջաններ։
այլ նյութեր այս թեմայով
- ճանաչե՛նք Արցախը. Շուշի Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի...
- Ճանաչե՛նք Արցախը. Մարտունի Մարտունու շրջանը անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի,...
- Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը
- Ճանաչե՛նք Արցախը. Հադրութ Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի...
- Ճանաչե՛նք Արցախը. Մարտակերտ Շրջանում կա մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի...
այլ նյութեր այս թեմայով
- Ինչու՞ է պետք հրաժարվել «ԼՂ հակամարտություն» տերմինից Հայկական կողմերի համար հակամարտության առավել ընդունելի և կոռեկտ անվանումը «Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտություն»...
- Ոչ թե ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծ, այլ ԼՂՀ-Ադրբեջան սահման «ԼՂՀ -Ադրբեջան շփման գիծ» եզրույթի օգտագործումն էլ ավելի է հարված հասցնում մեր դիրքերին, երբ այն զուգահեռաբար...
- Ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ Պետք է առավել հետևողական գտնվենք մեր կողմից օգտագործվող բառակազմի ընտրության հարցում և հիշենք, որ հակառակորդի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ