ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը վրդովված է. Արևմուտքը սկսել է խոսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն այնպես է պահում կարծես խոսքի ազատությունը և մարդու իրավունքները մարնուքներ են, մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Ադրբեջանում ստեղծված «բարդ իրավիճակի» մասին իր խմբագրական հոդվածում գրում է The Washington Post թերթը:

Այս հոդվածն իհարկե վրդովմունք է առաջացրել Բաքվում: Իր հասցեին հերթական քննադատությունը վերջինս պայմանավորում է ամերիկյան պարբերականին «ծախու» լինելու և Սպիտակ տան քաղաքական պատվերը կատարելու հետ:

Սակայն Բաքվի արձագանքն այս դեպքում այդքան էլ կարևոր չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  Ալիևի բռնապետական և կոռումպացված վարչակարգը վախենում է իր օրինախախտումները բարձրաձայնող քաղաքացիական հասարակությունից: Քննդատության ձայնը լռեցնելու Բաքվի քաղաքականության արդյունքում այժմ Ադրբեջանի ակնառու իրավապաշտպանները և ընդդիմադիր լրագրողները կա՛մ բանտում են, կա՛մ էլ փախել են երկրից:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով հերթական լսումները՝ չնայած, որ մեղադրյալների առողջական վիճակը բավականին ծանր էր: Նախորդ լսումների նման այս մեկն էլ անցավ փակ դռների հետևում, ավելին՝ սահմանափակվեց արևմտյան դիվանագետների մուտքը դատարանի դահլիճ: Հատկանշական է, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մեղադրող կողմի վկաններից և ոչ մեկը չի հաստատել Լեյլա և Արիֆ Յունուսների կողմից մեքենայություններ կատարելու մեղադրանքը:

Նախորդ շաբաթ դատական լսումները շարունակվեցին  մեկ այլ «դավաճանի»՝ Խադիջա Իսմաիլովայի գործով ևս: Չնայած, որ դատական գործընթացքը «բաց և թափանցիկ» բնույթ էր կրում՝ դատարանի դահլիճ չկարողացան մուտք գործել մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դատական գործընթացին չխոչընդոտելու նկատառումերով լսումներին չէր մասնակցում նաև այս գործով տուժող կողմը:

Այս կապակցությամբ «Freedom House» միջազգային իրավապաշտան կազմակերպության ղեկավար Մարկ Լագոնը նշել է, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ ճնշում չի գործադրում վերջինիս վրա: «ԱՄՆ-ը կռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու հստակ մեխանիզմներ ունի: Հիմա այդ պատժամիջոցերը կիրառելու ամենահարմար ժամանակն է»,- նշել է Լագոնը:

Նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությունը և հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները սկսել են հաճախակի անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Արդյունքում, լռեցնելով քննադատների ձայները երկրի ներսում, ադրբեջանական իշխանությունները առճակատվել են միջազգային քննադատության հետ, որի դեմ թերևս ի զորու չեն պայքարել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: