ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը Ադրբեջանից նոր «ֆանտաստիկ» քայլեր է ակնկալում

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ազատ արձակումը կարող է Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում ջերմացման առիթ դառնալ:

Ողջունելով Լեյլա Յունուսին ազատ արձակելու մասին որոշումը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է խորացնել և ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ հույս հայտնելով, որ նման քայլերը հետագայում ևս կշարունակվեն:Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Յունուսի ազատ արձակումը անվանել է «հրաշալի լուր» Ադրբեջանում և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ նրա ազատ արձակում պայմանական է:

Ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի շատ նման դրական քայլերի սպասում են նաև Վաշինգտոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ ընդգծելով, որ «Վաշինգտոնն ադրբեջանցի ժողովրդի հետ միասին կշարունակի հնարավություններ փնտրել երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ ներառյալ անվտանգության, էներգետիկայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների  առաջընթացի համար»: 

Դեկտեմբերի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի խափանման միջոցը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվել է պայմանական ազատազրկումը: Նրա դեմ դադարեցվել է փաստաթղթերի կեղծման գործով քրեական հետաքննությունը: Լեյլա Յունուսը դատարանի այս որոշումն անվանել էր «ֆանտաստիկ»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Բաքվի վերաքննիչ դատարանը փոխել էր Լեյլա Յունուսի ամուսնու` Արիֆ Յունուսի խափանման միջոցը՝ այն փոխարինելով տնային կալանքով:

Հիշեցնենք, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն օգոստոսին Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների, ինչպես նաև Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:

Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

«Ես այս որոշմանը սպասել եմ 17 ամիս: Յունուսը երբեք չպետք է հայտնվեր ճաղերից այն կողմ: Նա համարվում է խորհրդային դարաշրջանի ավարտից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության շարժման ամենաականավոր գործիչներից մեկը», - նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչալ Դենբերը:  Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի տնօրեն Գեորգ Լինկը նշել է, որ Լեյլա Յունուսի ազատ արձակումը մարդասիրության դրական և ողջունելի դրսևորում է: «Դա կարևոր մարդասիրական քայլ է: Այս կերպ Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆը կարող են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն», - ֆեյբուքյան իր էջում գրել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում մի շարք իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ աղմկահարույց դատավարությունների արդյունքում Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունները բավականին վատացել էին: Ադրբեջանը փորձեց այդ լարվածությունը հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմամբ, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության պատճառով ադրբեջանական այդ քաղաքականությունը կարելի է ասել ձախողվեց: Երևում է, Ադրբեջանը որոշել է կրկին լավացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Բացի այդ, այս քայլով ստանալով Արևմուտքի դրական գնահատականը, Ադրբեջանը կփորձի ստիպել նրանց աչք փակել մարդու իրավունքների այլ ոտնահարումների վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: