ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին. Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Pleine Vie ամսագրին և խոսել նաև Հայոց ցեղասպանության մասին։

Tert.am-ի փոխանցմամբ` լրագրողը նշել է, որ երգչի մայրը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր գրեթե ողջ ընտանիքը, և հարցրել, թե ինչ ազդեցություն է դա ունեցել երգչի հետագա կյանքի վրա։

Ազնավուրը պատասխանել է, որ շատ կցանկանար չլինել ներգաղթյալի որդի, սակայն «այդպես է դասավորվել կյանքը»։ Ազնավուրը մեծ ցանկություն է ունեցել ինտեգրվելու ֆրանսիացիներին։ Նա պատմել է, որ 4 տարի շարունակ իր ծնողների ընկերներն օգնել են իր ընտանիքին թղթեր ստանալու հարցում։ Ազնավուրը հուզված նշել է, որ այդ հիշողությունները շատ խորն են։

Այն  հարցին, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան կարևոր, Ազնավուրը պատասխանել է. «Թուրք երիտասարդությունը հոգնել է, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ Իրենց տատիկներն ու պապիկները «հրաշալի» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը»։

«Երբ մուսուլմաններն ինձ մոտենում ու հարցնում են՝ «Դու գիտե՞ս, որ ինչ արվել է՝ մեր անվան հետ են կապում», ես պատասխանում եմ, որ նույն բանն արվել է կաթոլիկների կողմից։ Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով»,- հավելել է նա։

Շառլ Ազնավուրը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանները։

Ազնավուրը հորդորել է, որ մարդիկ պետք է իրենց երեխաների մեջ մարդկայնություն սերմանեն։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: