ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի տնտեսական անվտանգությունը լուրջ մարտահրավերների առջև է

Թուրքական իշխանությունների և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) միջև առճակատումը շարունակում է խորանալ: Պատասխանելով թուրքական ղեկավարության գործողություններին` PKK-ի զինյալները հարձակումներ են գործում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա: Այս անգամ Թուրքիայի Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածը: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջոցով ադրբեջանական գազը Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով հասնում է Էրզրում:

Նշենք, որ այս գազատարը պայթեցվել է նաև օգոստոսի 4-ին, իսկ հուլիսի վերջին PKK-ի զինյալները հարձակում էին կազմակերպել Քիրքուկ-Ջեյհան խողովաշարի վրա, որը նավթն Իրաքից հասցնում է Թուրքիա:

Այս կերպ PKK-ն պատասխանում է իր 814 զինյալների սպանությանը: Anadolu գործակալության տվյալներով հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը ընկած ժամանակահատվածում ևս 450-ը վիրավորվել է հյուսիային Իրաքում թուրքական անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում: Եվս 300-ը վիրավորվել է Թուրքիայի ներսում: Իսկ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1600-ը:  

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում իրավիճակն արդեն դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից: Ավելի քան 60 ոստիկանների սպանության ֆոնին նահանգի որոշ շրջաններում արտակարգ դրություն է մտցվել: Թուրքական Hurriyet-ը գրում է, որ անվտանգության աշխատակիցների սպանության պատճառով աճում է  թուրք հասարակության դժգոհությունը: Ոստիկանների թաղման արարողությունների ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, որոնց ժամանակ մահացածների հարազատները մեղադրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնությունը վերսկսելու համար: «Նախագահը պետք  է հպարտ լինի, քանի որ նա կարողացավ եղբայրներին դրդել սպանել միմյանց»,- ասել է սպանված ոստիկաններից մեկի հարազատը:

Մեծապես տուժել է երկրի տնտեսությունը: Թուրքական Daily Sabah-ը հայտնում է̦ որ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները 9̦6 տոկոսով կրճատվել են: Ներդրումները կրճատվել են հատկապես էներգետիկ ոլորտում: Նշենք̦ որ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին:

Սա նշանակում է̦ որ Էրդողանի վարչակազմի գործողությունները մի կողմից հեղինակազրկում են նրան երկրի ներսում, իսկ մյուս կողմից զգալի ֆինանսական կորուստներ են պատճառում և վտանգում ռազմավարական գործընկերների հետ համագործակցությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: