ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան կմիանա ԻՊ-ի դեմ կոալիցիայի ավիահարվածներին

Թուրքիան պատրաստ է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի հարվածներին, հայտնում է Պենտագոնը: «ԱՄՆ-ը և Թուրքիան ամբողջացրել են ԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողություններում Թուրքիայի լիակատար ներգրավման տեխնիկական մանրամասները», - հայտարարել է Պենտագոնի մամլո խոսնակ Փիթեր Քուկը: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, նա հույս է հայտնել, որ Թուրքիան որքան հնարավոր է շուտ կմիանա կոալիցիայի գործողություններին: Թուրքիայի արտգործնախարարը ևս հաստատել է ԱՄՆ-ի հետ տեխնիկական մանրամասների ամբողջականացման փաստը:

Դեռ նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, մեկնաբանելով կոալիցիայի գործողություններում Թուրքիայի մասնակցությունը, հայտարարել էր, որ «Անկարան պետք է միանա ավիահարվածներին և ավելի շատ աշխատանք տանի սահմանի վերահսկողությունն իրականացնելու ուղղությամբ»:

Նշենք, որ հուլիսին Թուրքիան և ԱՄՆ-ը երկարատև բանակցություններից հետո համաձայնության եկան: Թուրքիան համաձայնեց ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար Միացյալ Նահանգներին տրամադրել սիրիական սահմանին ամենամոտ գտնվող թուրքական ավիաբազան` Ինջիրլիկը: Սակայն Թուրքիայի մասնակցությունը կոալիցիայի գործողություններում շատ սահմանափակ էր: Անկարան հայտարարում էր, որ ավիահարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին, սակայն իրականում դրանց մեծ մասն ուղղված էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:

Հենց այս պատճառով էլ արևմտյան ուժերն ավելի մեծ ներգրավվածություն էին պահանջում Թուրքիայից: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ գործի ԻՊ-ի դեմ: «Թուրքիան պետք է ներգրավվի ԻՊ-ի դեմ պայքարում», - Օլանդի խոսքերը մեջբերում է Daily Sabah-ը: 

Ի պատասխան` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «այն երկրները, որոնք մեղադրում են Թուրքիային ԻՊ-ի դեմ բավարար քայլեր չձեռնարկելու համար, ուղարկում են այն զինյալներին, որոնց Թուրքիան արտաքսում է»,- գրում է թուրքական Hurriyet-ը:   Միաժամանակ նա կոչ է արել Իրանին առավել կառուցողական դիրքորոշում որդեգրել և հրաժարվել սեկտորային քաղաքականությունից:

Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային հարվածների նպատակն է աջակցել ԱՄՆ-ի կողմից վերապատրաստված այսպես կոչված «չափավոր իսլամիստներին»: Ծրագիրը նաև ենթադրում է, որ թուրքական սահմանը պետք է փակվի ԻՊ-ի համար: Հաշվի առնելով Թուրքիայի տարածքով Սիրիա մտնող ԻՊ զինյալների քանակը` կարելի է ենթադրել, որ սա կարող է բեկում մտցնել սիրիական հակամարտության մեջ:

 Հավանաբար, ընդլայնելով իր ներգրավվածությունն ԻՊ-ի դեմ գործողություններում` Թուրքիան փորձում է հետագա համաձայնություն ստանալ PKK-ի դեմ իր գործողությունները շարունակելու համար: Սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ի դեմ ուղղված իրական գործողություններ ակնկալել պետք չէ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: