ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը զսպվածության կոչ է անում ուկրաինացիներին

Վաշինգտոնը նախօրեին Կիևում Գերագույն Ռադայի դիմաց տեղի ունեցած անկարգությունների կապակացությամբ ուկրաինացիներին կոչ է արել հարգել օրենքն ու կարգուկանոնը, ինչպես նաև ընտրել բողոքի արտահայտման ոչ բռնի ձևեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հերթին խորին անհանգստություն է արտահայտել Կիևում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ` կոչ անելով «զսպվածություն դրսևորել, բոլոր տարաձայնությունները լուծել առավելապես խաղաղ ճանապարհով՝ համաձայն Ուկրաինայի օրենքների»:

Մինչ Արևմուտքը զսպվածության կոչեր է անում Ուկրաինային, Մոսկվայում համոզված են, որ այս անկարգությունների հետևանում կանգնած են «Ազատություն» կուսակցության ծայրահեղականները, որոնց վրա ԵՄ աչք էր փակում Ուկրաինայում հեղաշրջում ժամանակ:

«Ծայրահեղականության հետ կատակել չի կարել: Սա վերաբերում է ինչպես «Ազատությանը», այնպես էլ «Աջ սեկտորին»: 2012 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ կոչ արեց չհամագործակցել «Ազատությունը» խիստ ազգայնական կուսակցության հետ, քանի որ վերջինիս կանոնադրությունը պարունակում է  ուկրաինացի ազգայնականների փաստաթղթերին հետևողականություն, և նրանք իրենց աջակցություն էին հայտնել հիտլերյան նոր կարգի հաստատման»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ հեղաշրջումից հետո ԵՄ հայտարարեց, որ այս առումով ամեն ինչ կարգին է և որ «Ազատությունը» շարժվում է քաղաքական հոսանքի ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ երեկ Ռադայի շենքի մոտ նռնակ էր պայթեցվել, անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ վերաբերող իշխանության ապակենտրոնացմանը։  Անկարգությունների արդյունքում տուժել է 141 մարդ, որոնցից 110 ոստիկաններ և գվարդիականներ են: Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել է երկու հոգի: Դեպքի առանչությամբ, ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը, կան 18 ձերբակալվածներ:

Պարզվում է, որ Պորոշենկոյի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակը չի գոհացնում ոչ միայն Դոնեցկին և Լուգանսկին, այլ նաև ուկրաինական որոշ քաղաքական ուժերի, որոնք ընդգծում են, որ Մինսկի համաձայնագրերով պայմանավորված իշխանության ապակենտրոնացման մասին սահմանադրական փոփոխությունն իրականում կոչված է ընդլայնելու նախագահի լիազորությունները: 

Նշենք, որ Ուկրաինայում ներքաղաքական լարվածությունը գնալով ավելանում է, ընդդիմությունը կրկին ակտիվացել է: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ սկսել են խոսել Մայդան-3-ի հավանականության մասին: Ուկրաինայում ներքաղաքական լարվածությունն էլ ավելի կխորացնի քաոսը: Այս փաստը հստակ գիտակցում են նաև Արևմուտքում:



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: