ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից

2015 թվականի հունվար–օգոստոս ամիսներին քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական ծրագրերում:

Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել 1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։

Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաև մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: