ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայան. Ուոլտերը կարող է ԼՂՀ ժամանել միայն որպես զբոսաշրջիկ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքականության և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլտերին, ով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում բռնության էսկալացիան» վերնագրով զեկույց է պատրաստում:

ԵԽԽՎ տարածած հայտարարության համաձայն՝ Ուոլտերը սեպտեմբերի 15-16-ը կժամանի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Ադրբեջանի կողմից վերահսկվող կողմը՝ փաստերին ծանոթանալու նպատակով: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ սահմանի հակառակ կողմ՝ այսինքն՝ Արցախ, զեկուցողի այցը նախատեսված է մոտ ապագայում:

Սակայն «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը չհաստատեց այս հաղորդագրությունը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ով ցանկանում է հասկանալ Ղարաբաղյան հակամարտության էությունը և նպաստել դրա կարգավորմանը: Բայց երբ ինչ-որ մեկն, առավել ևս քաղաքական գործիչ, զեկույց է պատրաստում նման կարևոր կազմակերպությունների համար, ունենալով բացահայտ միակողմանի, ոչ օբյեկտիվ, հակահայկական մոտեցումներ, ապա կարող է այցելել Արցախ միայն որպես զբոսաշրջիկ: Զեկույցի թեմայով ոչ մի շփում կամ ընդունելություն չի կարող լինել», - նշել է Բաբայանը:

Նշենք, որ այս զեկույցը ԵԽԽվ-ի քաղաքական և ժողովրավարության հարցերի հանձնաժողովում ծրագրվում էր ներկայացնել սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ, սակայն, ինչպես իր ելույթում հայտարարել է Ուոլտերը, «հայկական կողմը խանգարում է զեկույցի պատրաստմանը, ինչի հետևանքով էլ սեպտեմբերի մեկին զեկույցի ներկայացումն անհնար է դարձել»:

Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն հրաժարվում են Ուոլտերի հետ համագործակցել, քանի որ զեկույցի անվանումը վերջիններիս համար անընդունելի է: Երևանում և Ստեփանակերտում բազմիցս հայտարարել են, որ ԵԽԽՎ զեկուցողի հետ պատրաստ են համագործակցել, եթե  վերջինս փոխի զեկույցի անվանումը և ոճը, քանի որ անհնար է գրել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում բռնության էսկալացիայի» մասին՝ երբեք չլինելով ԼՂՀ-ում:

«Մենք վստահ ենք, որ այս զեկույցից խավիարի հոտ է գալիս, ընդ որում՝ բավականին վատ որակի»,- նշել է Բաբայանը՝ հավելելով, որ իրենք բազմիցս խնդրել են Ուոլտերին վերանայել տվյալ փաստաթղթի վերնագիրը և ոճը, որը պետք է լինի օբյեկտիվ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: