Եվրահանձնաժողով. Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղում ապրիլյան բախումների ժամանակ

Եվրոպական հանձնաժողովը հետընթաց է արձանագրել Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ, Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին, փոխանցում է tert.am-ը:
Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում:
2009թ. ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների մասով նշվում է, որ դրանք դեռևս չեն վավերացվել:
Զեկույցը մատնանշում է նաև թուրքական իշխանությունների խիստ և կանոնավոր արձագանքը 1915թ. Ցեղասպանության ճանաչման հարցում:
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քրեական գործին, Հայոց պատրիարքության կողմից հայոց լեզվի դասավանդման կազմակերպման խոչընդոտներին, ինչպես նաև Կարսում հայերի դեմ ատելության քարոզչության առնչությամբ «Գորշ Գայլեր» կազմակերպության գործունեությանը:
Զեկույցի հրապարակմանը հետևել է բարձրագույն մակարդակով թուրքական իշխանությունների խիստ քննադատությունը: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը նույնիսկ անվանել է այն ապակառուցողական և ոչ անաչառ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո Կոսովոյի իրադարձություններից հետո, ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության խնդրանքով, 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի...
- Թուրքիայի հետախուզության ղեկավարը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը Նախարարների կաբինետը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն...
- Թուրքիայի տնտեսությունը կոլապսի շեմի՞ն Էրդողանի վարչախումբը հայտնի է դրամավարկային իր ոչ օրինաչափ քաղաքականությամբ:
- Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող...
- Էրդողանը հավաքել է 49,35%, Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո. TRT Haber Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության...
-
14:47
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
-
14:06
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
-
12:30
Աննա Վարդապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, եղել Վերին Շորժայի դիրքերում
-
11:22
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի Հանրապետության ՊՆ
-
11:16
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
-
11:01
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
-
10:52
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ
-
10:17
Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
-
09:12
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվաղ ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
-
22:02
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին
-
21:29
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա
-
20:33
Գարեգին Բ-ն անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին
-
19:26
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
-
19:20
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
-
19:14
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին
-
18:07
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:38
Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
-
17:02
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
-
16:16
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
-
15:55
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա ազատ արձակվեց
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
21:07
Պայքարը բանակցային սեղանի շուրջ թեժանում է. Քիշնևյան հանդիպման ամփոփում
-
11:00
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի շեմի՞ն
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5,66 կմ/ժ