Հրաժարվելով եվրոպական կառույցների հետ համագործակցությունից` Ալիևը փորձում է «պաշտպանել» իր իշխանությունը

Ադրբեջանի խորհրդարանը երեկ ԵՄ Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին մասնակցությունը դադարեցնելու որոշում է կայացրել: Որոշումն անսպասելի չէր: Երկուշաբթի ադրբեջանական մեջլիսում տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Եվրախորհրդարանի` սեպտեմբերի 10-ին ընդունած բանաձևի կապակցությամբ, հնչել են նույնիսկ եվրոպական կառույցներում երկրի անդամակցությունը լիովին դադարեցնելու կոչեր:
Պաշտոնական Բաքվի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևի և նրա կողմնակիցների վրդովմունքը լիովին հասկանալի է. հիրավի, ԵՄ խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը, կարելի է ասել, աննախադեպ է, քանի որ անվանապես հասցեագրված մեղադրանքի բացահայտ ակնարկ է պարունակում: Փաստաթուղթը, որին կողմ է քվեարկել 365 ԵՄ խորհրդարանական, ԵՄ գործադիր մարմիններին կոչ է անում «նախագահ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող, հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովայի կողմից բացահայտված կոռուպցիոն փաստերի մանրակրկիտ հետաքննություն իրականացնել»: Այս կետն ինքնին չափազանց խոսուն է. եթե այն համադրենք Ադրբեջանում քաղհասարակության ներկայացուցիչների վիճակի սուր քննադատություն պարունակող դրույթների հետ, ապա ստացվում է, որ եվրոպացի գործիչները սրանով արձանագրում են, թե այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ալիևի սանձարձակ կեցվածքը:
Ավելին՝ փաստաթուղթը կոնկրետ պատժամիջոցների կոչ է անում: Բանաձևով պատգամավորները «ԵՄ Խորհրդին հորդորում են հրաժարվել ԱլԳ գործընկերների նկատմամբ երկակի չափորոշիչներ կիրառելուց, և այս իմաստով թիրախավորված պատժամիջոցներ և մուտքի արտոնագրերի արգելք սահմանել բոլոր այն քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումներում»: Միաժամանակ Խորհրդարանը Եվրահանձնաժողովին հորդորում է ժամանակավորապես կասեցնել Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում Ադրբեջանին տրվող բոլոր ֆինանսական միջոցները` բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանն ուղղված ծրագրերից: Փաստաթղթում խորհրդարանականները կասկածի տակ են դնում նաև Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության նպատակահարմարությունն ու Ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Բանաձևն ակնհայտ է դարձնում նաև, որ եվրոպացի գործիչների շրջանում կա այն հստակ գիտակցումը, որ ալիևյան կլանի սանձարձակությունը երկրի ներսում բռնաճնշումների հանգեցնելուց բացի, իր արտահայտությունն է գտնում նաև ՀՀ և ԼՂՀ հետ Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակում: Փաստաթղթի 23-րդ կետով պատգամավորները վերահաստատում են «Ադրբեջան ԵՄ պատվիրակություն ուղարկելու անհրաժեշտությունը` ընդգծելով հնարավորինս արագ այն ուղարկելու անհրաժեշտությունը` Ադրբեջանի իշխանությունների հետ մարդու իրավունքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հրատապ խնդիրները քննարկելու նպատակով»: Մեկ անգամ չէ« որ նշվել է, թե Ալիևի վարած բռնի քաղաքականությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակիորեն անդրադառնում է հայկական երկու պետությունների հետ Ադրբեջանի սահմանների իրավիճակի վրա, քանի որ Ալիևը սեփական ժողովրդի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունով շեղելու, կոնֆլիկտի առկայությամբ ադրբեջանցիներին ահաբեկելու, ինչպես և երկրի ներսում աճող ագրեսիայի ալիքը դեպի հայկական պետություններ ուղղելու մարտավարություն է իրականացնում: Եվ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հստակ է դառնում, որ այս գործելաոճը որևէ կերպ չի խրախուսվում քաղաքակիրթ աշխարհի կողմից: Փաստաթղթում խորհրդարանականները բառացիորեն նշում են. «Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում ենք, որ բնակչության բարօրությունը, ինչը ներառում է իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը, տնտեսական կայուն աճի էական բաղադրիչ է»:
Հասկանալի է` երբ իրերը նման բացահայտ կերպով անվանվում են իրենց անուններով, Ալիևը չի կարող անհանգստություն չզգալ սեփական իշխանության համար: Նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե Բանաձևում տեղ գտած հանձնարարականների որ մասին կհետևի ԵՄ հանձնաժողովը, փաստաթուղթը մի կողմից սթափեցնող ազդակ էր Ադրբեջանի իշխանությունների համար, մյուս կողմից՝ ազդակ` ուղղված ադրբեջանցիներին առ այն, որ իրենք միայնակ չեն սեփական իրավունքների համար պայքարում: Սա, իր հերթին, չի կարող տագնապ չառաջացնել Ալիևի մոտ, ում երկիրը բավականին մոտ է գտնվում հեղափոխական ալիքներով համակված տարածաշրջաններին: Արդյունքում Ալիևն ընտրում է Եվրոպայի հետ կապերը խզելու, փակվելու քաղաքականությունը, ինչը նրան մի քայլով ևս մոտեցնում է արևելյան բռնապետների շարքին:
Մեր հարևան երկրում և նրա հետ տեղի ունեցող այս զարգացումները չեն կարող իրենց անդրադարձը չունենալ մեզ վրա: Բնականաբար, այս ամենն առնչվում է նաև ղարաբաղյան կարգավորմանը: Նախ կարևոր է արձանագրել, որ միջազգային հանրության շրջանում կա հստակ պատկերացում, թե ով է տարածաշրջանում ապակայունացնող տարր, և ում ջանքերով է հակամարտությունը շարունակում մնալ չկարգավորված, իսկ վերջին շրջանում նույնիսկ գտնվում է թեժ փուլում: Մյուս կողմից՝ միջազգային հանրության համար ակնհայտ է նաև, որ անկախությունից ի վեր չափազանց տարբեր ուղիներով են ընթացել Ադրբեջանի ու Արցախի զարգացման գործընթացները, թե՛ պետական ու ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության, թե՛ հասարակության սեփական իրավունքներն ու ազատությունները գիտակցելու, պաշտպանելու տեսանկյունից հասունության առումով: Այս ընկալումն իր հերթին չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան կարգավորման շուրջ արևմտյան կամ առնվազն եվրոպական կողմի մոտեցումների փոփոխման վրա: Այս ամենը, բնականաբար, հնարավորություններ է ստեղծում հայկական երկու պետությունների համար այժմ առավել քան երբևէ արդյունավետ կերպով կոնֆլիկտի կարգավորման համատեքստում սեփական մոտեցումներն ու դրանց հիմքերը եվրոպական կողմին ներկայացնելու առումով:
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
19:21
Ֆրանկ Փալոնը խոսել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
-
18:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
-
17:00
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
-
16:32
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:17
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս
-
14:38
Մարտի 8-ին Amazon-ում կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը
-
14:01
Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. Արման Թաթոյան
-
13:29
Արցախը շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
-
13:23
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ
-
12:47
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն Սարգսյան
-
11:17
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 175016-ի
-
10:41
Մառախուղի և անբավարար տեսանելիության պատճառով Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները չեղարկվել են․ Արցախի ԱԻՊԾ
-
10:09
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
10:02
Սիրելի մայրեր և քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ
-
09:35
Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի (Aravot.am)
-
09:04
Տավուշի սահմանային հատվածում կուտակումներ կամ տագնապ չկա. ՊՆ հերքումը
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
-
11:49
Վրաստան. ներքաղաքական ցնցումներն ու դրանց պատճառները
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 5 կմ/ժ