ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատակի համար չկա՞ն արգելված թեմաներ

«Charlie Hebdo» կոչվող ֆրանսիական հայտնի երգիծական ամսագիրը, որը ճանաչված է աշխարհում իր բազմապիսի զավեշտներով, այս անգամ, կարծես թե, չափն անցել է` հրապարակելով սիրիացի փոքրիկ փախստական Այլան Քուդրիի ծաղրանկարը, ում անշնչացած մարմինը փռված է Միջերկրականի ափին` դեմքը ջրի վրա:

Տղայի հայրը մեկ օրվա ընթացքում նավի խորտակման հետևանքով կորցրել է ամբողջ ընտանիքը` կնոջն ու երկու որդիներին: Այժմ նա ամենևին մտադիր չէ Սիրիայից գաղթել դեպի Եվրոպա, քանի որ միայն հանուն զոհված երեխաների և կնոջ էր ձգտում այնտեղ հասնել:

Բրիտանացի փաստաբան Փիթեր Հերբերտն անվանել է ամսագիրը «ռասիստական, քսենոֆոբիական, ինչն արտացոլում է Ֆրանսիայի բարոյական անկումը»: Փաստաբանը մտադիր է հայց ներկայացնել ամսագրի դեմ` Միջազգային քրեական դատարանին, քանի որ այն անհանդուրժողականության և օտարատյացություն է սերմանում հասարակության մեջ:

Ինտերնետ-օգտատերերը ևս անմիջապես արձագանքել են ամսագրի ծաղրանկարներին` սուր քննադատության ենթարկելով դրանց բովանդակությունն ու ցինիզմի աստիճանը:

Հիշեցնենք, որ սրանից ամիսներ առաջ նույն «Charlie Hebdo»-ն ահաբեկչական ակտի էր ենթարկվել, երբ մահմեդական արմատականները Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն ամսագրում տեսնելուց հետո զինված ներխուժել էին խմբագրություն և սպանել ամսագրի 12 աշխատակցի:

Նշենք, որ ամսագրի քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ այստեղ ընդհանրապես չկան տաբուներ և կարելի է կատակել ցանկացած թեմայի շուրջ` անգամ ամենավիրավորական ու ցավոտ թեմաների: «Charlie Hebdo»-ի տարբեր ժամանակների հերոսներից են եղել անգամ Հռոմի Պապը և բազմաթիվ երկրների ղեկավարներ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: