ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ավելի է մեծանում

Որքան էլ որ Թուրքիայի իշխանությունները խոսեն  ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին և երկրի Սահմանադրության մեջ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման մասին առանձին կետեր ավելացնեն,  միևնույն է Թուրքիան բավականին հեռու է ժողովրդավարական երկիր կոչվելուց և առավել ևս փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելուց:  Սրա վառ օրինակ է ն Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) երկու նախարարների հրաժարականը Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմից:

Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան և Զարգացման նախարար Մուսլում Դողանը, որոնք Թուրքիայի  պատմության մեջ առաջին անգամ կառավարությունում  ներկայացնում էին քրդամետ քաղաքական ուժ,   իշխանությունների սադրանքների և մասնավորապես՝ նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով հրաժարվեցին իրենց պաշտոններից:

«Իշխող կուսակցության (Արդարություն և զարգացում ՝ AKP) և նախագահի վարած  քաղաքականությունը հիշեցրեցին մեզ թուրք-քրդական հակամարտության արյունալի տարիների մասին:  Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց դժգոհության պատճառով դադարեցվեց քրդական խնդրի կարգավորման գործընթացը, տորպեդահարվեց կոալիցիոն կառավարություն ստեղծելու պայմանավորվածությունը:  Մեկնարկած պատերազմի ֆոնին մենք որոշեցինք դադարեցնել մեր գործունեությունը կառավարությունում», - ասել է Կոնջան  երեքշաբթի Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարկ է նշել, որ քրդերի հարցում ուշագրավ է միջազգային հանրության անտարբերությունը, որի պատճառով էլ թուրքական իշխանությունների՝  փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ավելի ու ավելի է մեծանում: Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո զայրացած Էրդողանն այժմ անում է ամեն հնարավորը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը կառավարության  մաս դառնալուց հեռու պահելու համար, որպեսզի կարողանա վերադարձնել ձայների մեծամասնությունը և ձևավորի միակուսակցական կառավարություն:

Սակայն ինչպես ցույց են տվել  Gezici  սոցհարցման արդյունքները՝  Էրդողանի  կուսակցության  օգտին քվեարկողների թիվը հունիսին կայացած ընտրությունների համեմատ նվազել է  1.6-ով՝ հասնելով  39.3% -ի, ինչը փաստացի վկայում է այն մասին, որ ԱԶԿ-ի՝ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքում միակուսակցական կառավարություն ձևավորելու շանսերը  քիչ հավանական են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: