ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Խաղաղության գործընթացների բարդութունը՝ Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակով

Սեպետեմբերի 25-ից 28-ը Երևանում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) հետ համատեղ  անց է կացրել հակամարտությունների կարգավորմանն առնչվող hարցերի սեմինար պետական պաշտոնյաների համար:

Ծրագրում ներգրավված են եղել Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներ:

Ծրագրի 4 օրերի ընթացքում քննարկվել են Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունները, դրանց կարգավորման գործընթացները, խաղաղ գործընթացի բարդություններն ու յուրահատկությունները: Թրեյնինգների շարքին մասնակցել են հրավիրված փորձագետներ, բանակցային գործընթացների մասնակիցներ, քաղաքական գործիչներ Միացյալ Թագավորությունից (մասնավորապես՝ Շոտլանդիայից, Հյուսիսային Իռլանդիայից) և Շվեյցարիայից:

Սեմինարի ընթացքում հրավիրված հյուրերը մասնակիցներին են ներկայացրել Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի գործընթացների փորձը, հատուկ շեշտադրում են կատարել բանակցությունների ընթացքի և առանձնահատկությունների վրա, քննարկել միջնորդների և կողմերի գործողությունները և այլն: Բարձրաձայնվել են այդ գործընթացներում հասարակության տարբեր շարտերի դերակատարմանն առնչվող հարցեր, քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Քննարկման առանձին թեմա է դարձել խաղաղության գործընթացն ընդհանրապես, կողմերի դիրքորոշումն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը, բանակցման տեխնիկաները և այլ կարևոր բաղադրիչներ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է շոտլանդական և հյուսիս-իռլանդական փորձի դիտարկմանը նվիրված կլոր-սեղան քննարկում նաև Հայաստանի փոձագետների ներգրավմամբ:

Ավարտին մասնակիցներն ընդգծել են ծրագրի կարևորությունը, եվրոպացի գործընկերների հետ փորձի փոխանակման հետաքրքրությունը, ինչպես նաև այլ հակամարտությունների օրինակով խաղաղ գործընթացի տարբեր բաղադրիչների քննարկման և վերլուծության նշանակությունը: Հնչել են մի շարք առաջարկներ ծրագրի հնարավոր շարունակման պարագայում այլ հակամարտությունների դիտարկման վերաբերյալ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 16 կմ/ժ
19 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: