Ջիմ Մըրֆի. ռազմատենչ պահվածքի պատասխանը չի կարող լինել փոխզիջումը

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին նախարար, Շոտլանդիայի անկախության հանրաքվեի դեմ քարոզարշավի ակտիվ մասնակից Ջիմ Մըրֆիի հետ: Հարցազրույցն իրականացվել է սեպտեմբերի 25-28-ը Երևանում կայացած «Խաղաղության գործընթացի բարդությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի օրինակներից» խորագրով սեմինարի շրջանակներում*:
- Կկիսվե՞ք ծրագրից Ձեր ընդհանուր տպավորություններով:
- Հաճելի է լինել այստեղ՝ Երևանում: Սա իմ առաջին այցն է Հայաստան: Նախագիծը, իրոք, շատ պրոֆեսիոնալ է: Լավ էր, որ հակամարտությունների կարգավորման մասին խոսելու համար այստեղ կային մարդիկ Հյուսիսային Իռլանդիայից և Շոտլանդիայից, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից: Յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է: Մենք չենք եկել այստեղ մարդկանց ասելու, որ իրենք պետք է հետևեն նույն ուղուն, պետք է անեն այն, ինչ տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի դեպքում, պետք է բանակցեն այնպես, ինչպես դա տեղի է ունեցել Շոտլանդիայում: Մարդիկ կատարում են իրենց սեփական ընտրությունն այն ամենից, ինչ սովորում են միջազգային փորձերից, բայց շատ լավ է կիսվել այդ փորձով:
- Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, ընդգծում ենք գործընթացին հասարակության բոլոր շերտերի ներգրավման կարևորության մասին: Դուք մի շարք կարևոր պաշտոններ եք զբաղեցրել Մեծ Բրիտանիայի կառավարությունում, կարո՞ղ եք կիսվել Ձեր փորձով, թե ինչպե՞ս էր հնարավոր անձամբ Ձեզ համար և ձեր կառավարության համար ընդհանրապես ապահովել հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ այդ լայն ներգրավումը:
- Երբ ես նախարար էի բրիտանական կառավարությունում, Մեծ Բրիտանիայի` Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ գործողություններում շատ դժվար էր ներգրավել բոլոր դերակատարներին: Կային մարդիկ, ովքեր առճակատվել էին բռնությանն անցյալում, և հետևաբար տարաձայնություններ ունեին միմյանց հետ:
Շոտլանդիայի դեպքում մենք ունեցանք մեկ այլ իրավիճակ: Դա բռնությամբ հակամարտության կարգավորում չէր, այլ հակամարտող կարծիքների կարգավորում առ այն, թե Շոտլանդիան պետք է մնա՞ Միացյալ Թագավորության կազմում, թե՞ ոչ: Այդ մասին կային քննարկումներ, բանակցություններ, հանրաքվե:
- Դուք այն քաղաքական գործիչներից եք եղել, որոնք կողմ էին, որ Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, որը ժողովրդավար երկիր է: Այդ հարցի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը նույնը կլինե՞ր, եթե Մեծ Բրիտանիան չլիներ ժողովրդավարական երկիր, և մարդիկ Շոտլանդիայում իմանային, որ Մեծ Բրիտանիայում իրենց հիմնական իրավունքները չեն կարող պաշտպանված լինել:
- Դուք ճիշտ նկատեցիք, որ Միացյալ Թագավորությունը շատ ժողովրդավարական երկիր է, և դա իր քաղաքականության հիմնական, կարևոր մասերից մեկն է: Այն կարող է միշտ էլ ավելի ժողովրդավարական և ավելի բաց դառնալ: Կարևոր էր, որ Միացյալ Թագավորության չորս երկրները կարևորեն այն, ինչ ձեռք ենք բերել, և հարգեն ժողովրդավարությունը:
Դժվար է ենթադրել, թե ինչ տեղի կունենար, եթե Շոտլանդիան լիներ ոչ ժողովրդավարական պետության անդամ, քանի որ Միացյալ Թագավորությունը ժողովրդավարական է, և հանրաքվեի անցկացումն ապացուցում է դա: Յուրաքանչյուր իրավիճակ բոլորովին այլ է, և այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ վերջին մի քանի օրերի ընթացքում, ներկայացնելն է, թե ինչ է տեղի ունեցել երկու տարբեր իրավիճակներում Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում: Լսելով դա՝ եթե դուք կարող եք և եթե կարծում եք, որ մեզնից սովորելու ինչ-որ բան կա, լավ է: Ես ուրախ եմ, որ Շոտլանդիան որոշել է մնալ Միացյալ Թագավորության կազմում, քանի որ դա լավ է ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ Շոտլանդիայի համար:
- Դուք հարուստ փորձ ունեք դիվանագիտության ասպարեզում: Կկիսվե՞ք Ձեր փորձի մի քանի հիմնական դասերով:
- Ժամանակին ես հաճախ էի այցելում Վրաստան, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները շատ-շատ վատ էին, և, իհարկե, այդ ժամանակ Ռուսաստանի և Վրաստանի միջև կար կարճ հակամարտություն: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում եղած ժամանակվանից վերցված դասն այն է, որ դուք պետք է լսեք այլ մարդկանց, դուք պետք է պարզեք, թե որտեղ են նրանք ճիշտ, և որտեղ դուք կարող եք լինել սխալ, քանի որ կյանքում ոչ ոք միշտ ճիշտ չէ, և կյանքում գրեթե ոչ ոք միանշանակ սխալ չէ: Դա շատ կարևոր է միջազգային հարաբերությունների համար:
Քաղաքական գործիչները պետք է ներկայացնեն իրենց փաստարկները՝ հիմնավորելով իրենց մոտեցումները: Սակայն եթե Ձեր միակ նպատակը միայն սեփական փաստարկները ներկայացնելն է, ապա հանդիպելն անիմաստ է: Ժամանակի ընթացքում դուք պետք է պատրաստ լինեք փոխզիջումների գնալ: Երբեմն մարդիկ փոխզիջումը դիտարկում են որպես թուլություն, սակայն ողջամիտ փոխզիջումն իրական ուժ է, քանի որ դուք ուժ ունեք հրաժարվել ձեր որոշ փաստարկներից և պատրաստ եք գնալ տուն և համոզելու ձեր հասարակությանը:
*Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:
Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 0 կմ/ժ