ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը քննարկում է ԱԽ-ում վետոյի իրավունքի սահմանփակման հարցը

Նյու-Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որի ընթացքում, ի թիվս միջազգային կարևորագույն խնդիրների՝ քննարկվում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների իրականացնելու հարցը:

Խոսքն Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներին վետոյի իրավունքից զրկելու մասին է: Այսօր վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան: Այս երկրներն ԱԽ մշտական անդամ են դարձել որպես Երկրորդ աշխարհամարտը հաղթած տերություններ:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիան, ով առաջարկում է սահմանափակել վետոյի կիրառման հնարավորությունը, երբ խոսքը մեծ քանակությամբ զոհերով հակամարտություններին արձագանքելու մասին է: Նման նախաձեռնությամբ Փարիզը հանդես էր եկել երկու տարի առաջ Մեքսիկայի հետ համատեղ:

Նշենք, որ  այսօր ՄԱԿ-ի կանոնադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ գործընթացային հարցերով  Ավտանգության խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի 15 անդամներից 9-ը: Բոլոր այլ հարցերով ԱԽ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են խորհրդի անդամ 9-ը երկիր՝ այդ թվում նաև ԱԽ 5 մշտական անդամները: Ընդ որում, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխի և  52-րդ հոդվածի 3-րդ կետի՝  քննարկվող վիճելի հարցերում ներգրավված կողմերը պետք է ձեռնպահ մնան քվեարկությունից:

ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլ է տալիս որոշումներ ընդունել առանց ԱԽ մշտական անդամների համաձայնության միայն այն դեպքում, երբ նրանցից ոչ մեկը չի կիրառել իր վետոյի իրավունքը և որոշման օգտին քվեարկել է խորհրդի անդամներից 9-ը:

Նշենք, որ Ֆրանսիայի այս առաջարկությանն  արդեն աջակցություն են հայտնել ավելի քան 80 երկիր՝ այդ թվում Նորվեգիան, Շվեդիան, Լատվիան, Լեհաստանը, Ուկրաինան: Չնայած ԱԽ-ում վետոյի կիրառման սահմանափակման առաջարկը հավանության է արժանացել ՄԱԿ-ի անդամ երկրների գրեթե կեսի կողմից, սակայն փորձագետները համոզված են որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը չեն համաձայնի նման փոփոխության հետ, քանի որ վետոյի իրավունքը հանդիսանում է վերջիններիս դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը և նրանք հավանություն չեն տա ՄԱԿ-ի կանոնադրությունում նման փոփոխությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: