ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին։  Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է Trend-ը։ 

Նրա խոսքով, Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել։ «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք հավատացնում ենք, որ  շարունակելու ենք կողմերի հետ աշխատել բանակցությունների հիմքի վրա», - ասել է Ուորլիքը։ 

Նրա խոսքով, տարածաշրջանում լարվածության մակարդակը շատ բարձր է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին նոր լարվածության հանգեցնել։  «Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կօգնի առաջ մղել բանակցային գործընթացը և իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման գործում», - ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: