ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդեռլանդները հրապարակել են մալայզիական Boeing-ի կործանման պատճառը

Մալազիական ավիաուղիներին պատականող Boeing օդանավը, որը կործանվել էր անցյալ տարվա հունիսին Ուկրաինայի արևելքում, վայր  է ընկել «Բուկ» տեսակի հրթիռի հարվածի հետևանքով: Այս մասին ասվում է Նիդերլանդների քննչական խորհրդի՝ օդանավի կործանման գործով մոտ 15 ամիս տևած հետաքննության եզրակացության մեջ: Նիդեռլանդների Անվտանգության խորհրդի նախագահ Տիբբե Իուստրան հայտարարել է, որ հրթիռը պայթել է ինքնաթիռի ձախ մասում՝ օդաչուի խցիկի մոտ:

Ինչպես գրում է BBC-ն, զոհերի հարազատներին պատմել են, որ բոլորը, ովքեր գտնվել են MH17 չվերթում, ակնթարթորեն կորցրել են գիտակցությունը:

Զեկույցում որևէ բան չի նշվում հրթիռի արձակման վայրի մասին, ինչն ամենախնդրահարույցն է այս հարցում: Կիևի վարկածի համաձայն՝ օդանավը կործանվել է «հող-օդ» դասի հրթիռի հարվածի պատճառով, որն արձակվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքից: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համոզված են, որ օդանավի կործանման պատճառը Կիևի կողմից վերահսկվող տարածքներից «Բուկ-Մ1» ուկրաինական հրթիռի հարվածն է եղել:

Նշենք, որ այս հետաքննությունը չի զբաղվել ավիավթարի մեղավորներ փնտրելով: Նախատեսվում էր, որ դրա համար կստեղծվի միջագային տրիբունալ: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեց Boeing կործանման պատճառների հետաքննության համար միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ բանաձևը:

Նախօրեին Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպան Ռոն վան Դարտելը հայտնել էր, որ Malaysia Airlines-ին պատկանող  Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությամբ զբաղվող երկները՝ Ուկրաինան, Մալազիան, Ավստրալիան, Նիդեռլանդները և Բելգիան,  դադարեցրել են աղետի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար միջազգային տրիբունալ ստեղծելու ուղղությամբ իրենց ջանքերը: «Ռուսաստանը բավականին հստակ հայտարարեց այդ հարցում իր դիրքորոշման մասին՝ վետո կիրառելու միջոցով: Դա տրիբունալ ստեղծելու ջանքերի ավարտն էր: Հիմա մենք փնտրում ենք դրան այլընտրանք», -հայտարարել է դիվանագետը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիավթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող երկրները պատրաստվում են ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային տրիբունալի փոխարեն ստեղծել «սգացող երկրների» տրիբունալ, որում ներկայացված կլինեն այն երկրները, որոնց քաղաքացիները գտնվել են օդանավում:

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, 2014 թ. հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: