ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի նոր անդամներ

Եգիպտոսը, Սենեգալը (աֆրիկյան երկրների խումբ), Ուկրաինան (եվրոպական և այլ պետությունների խումբ), Ուրուգվայը (լատինամերիկյան երկրներ) և Ճապոնիան (ասիա-խաղաղօվկիանոսյան խումբ) ընտրվել են 2016-2017-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ: Համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի` քվեարկությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով: Դրա արդյունքները հայտնել է Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուքեթոֆթը:

«Եգիպտոսը, Ճապոնիան, Սենեգալը, Ուկրաինան և Ուրուգվայն ընտրվել են երկու տարի ժամկետով ՄԱԿ-ի ԱԽ անդամներ` 2016-ի հունվարի 1-ից ի վեր»,- հայտարարել է նա:

Եգիպտոսը ստացել է 179 ձայն, Սենեգալը` 187, Ուկրաինան` 177, Ուրուգվայը` 185, Ճապոնիան` 184: ԱԽ­ի նոր անդամները հունվարի 1-­ից կփոխարինեն տարածաշրջանի գծով իրենց գործընկերներին՝ Չադին ու Նիգերիային, Լիտվային, Չիլիին և Հորդանանին: Իսպանիան, Անգոլան, Մալայզիան, Նոր Զելանդիան և Վենեսուելան Անվտանգության խորհրդում կմնան մինչև 2016 թվականի վերջը:

Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), մնացած տաս անդամներն (կանոնադրությանը համաձայն «ոչ մշտական») ընտրվում են երկու տարի ժամանակով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընտրութունը տեղի է ունենում ամեն տարի աշնանն, ընտրվում է 10 ոչ մշտական անդամներից 5-ը: Ոչ մշտական անդամների առաջին իսկ ընտրություններում, Անվտանգության խորհրդի անդամների թիվը տասնմեկից մինչև տասնհինգ հասնելուց հետո, չորս լրացուցիչ անդամներից երկուսն ընտրվում են մեկական տարի ժամկետով: Ոչ մշտական անդամների թեկնածությունը հաստատում են տարածաշրջանային խմբերը: Թեկնածու երկիրը պետք է հավաքի քվերակությանը ներկա գտնվող անդամների մեկ երրորդի ձայները, ընդ որում փչացված քվեաթերթիկները չեն հաշվվում: Եթե երկիրը չի հավաքում ձայների անհարժեշտ քանակն, ապա անց են կացնում ևս երկու փակ քվեարկություն, որին որպես թեկնածու միայն այդ երկիրը կարող է մասնակցել: Եթե այդ երեք փուլերից հետո երկիրը չի հավաքում անհրաժեշտ ձայներն, այդ տարածաշրջանային խմբից ցանկացած այլ երկիր կարող է առաջադրել իր թեկնածությունը: Քվեարկության ընթացքում սովորաբար տարածաշրջանային  խմբերն աջակցում են միմյանց առաջադրած միասնական թեկնածուին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թեկնածուի նկատմամբ կա առանձնակի միջազգային հակակրանք, ինչպես օրինակ Լիբիայի դեպքում, երբ տարածաշրջանային մյուս խմբերը դեմ էին հանդես գալիս աֆրիկյան պետությունների խմբի հաստատած միասնական թեկնածուին:

Նշենք, որ անվտանգության խորհրդի ժամկետը սպառած անդամը անմիջապես վերընտրության ենթակա չէ: Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ, սակայն ոչ մշտական անդամները չունեն վետոյի իրավունք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած անդամ կարող է, առանց ձայնի իրավունքի, մասնակցել Անվտանգության խորհրդում ցանկացած հարցի քննարկմանը բոլոր այն դեպքերում, երբ Անվտանգության խորհուրդը համարում է, որ մասնավորապես շոշափվում են տվյալ անդամի շահերը։ ՄԱԿ-ի անդամ ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, երբեք չի եղել Անվտանգության խորհրդի անդամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: