ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Արևմուտք. որքանո՞վ է վտանգավոր նոր լարվածությունը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային հանձնաժողովին՝ խնդրելով հետաքննել Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների վերջին փորձարկման միջադեպը: Այս երկրները կարծում են, որ Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումը ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերը:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը նախորդ շաբաթ հայտարարեց, որ «ԱՄՆ-ը խիստ անհանագստացած է Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկմամբ» և մտադիր է այս մասին զեկույց է պատրաստել և այն ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների դիտարկմանը։ Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի փորձարկած բալիստիկ հրթիռները կարող են միջուկային զենք տեղափոխել:

Նախօրեին կայացած ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակ ԱՄՆ-ը և վերոնշյալ 3 եվրոպական երկրները զեկույց են ներկայացրել հրթիների փորձարկման մասին` նշելով, որ պատժամիջոցների հանձնաժողովը պետք է «համապատասխան քայլեր ձեռնարկի», գրում է Reuters գործակալությունը:

Իրանը պնդում է, որ հրթիռների փորձարկումը չի խախտում ԱԽ-ի բանաձևերը, որոնց համաձայն միջուկային  համաձայնագրի գործելուց հետո ևս 8 տարի Իրանը պետք է զերծ մնա միջուկային զենք տեղափոխող բալիստիկ հրթիռներ փորձարկելուց: Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտական գլխիկներ տեղափոխելու համար, և Իրանն ատոմային զենք մշակելու մտադրություն չունի: «Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռներից ոչ մեկը չի մշակվել միջուկային զենքի համար», - IRNA գործակալությունը մեջբերում է Իրանի արտգործնախարարի խոսքերը:

ՄԱԿ-ում Իրանի դեմ բողոքող երկրներն առաջարկել նոր պատճամիջոցներ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ: Սակայն, ինչպես ընգծում է Al-Jazeera-ն, Իրանի կողմից հրթիռների փորձարկումը հետաքննելու համար ՄԱԿ-ը պետք է ստանա ԱԽ-ի բոլոր անդամների համաձայնությունն, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը դժվար թէ կողմ արտահայտվեն դրան: Իսկ ինչ վերաբերում է նոր պատժամիջոցների հնարավորությանը, հաշվի առնելով նաև ձևակերպումների համեմատաբար զուսպ բնույթը, պետք է նշել, որ դժվար թե արևմտյան երկրները նման քայլի դիմեն, քանի որ ընդամենը օրեր առաջ են սկսել նախապատրաստել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելու գործընթացը: Բացի այդ, նրանք դժվար թե ցանկանան վտանգել միջուկային համաձայնագրի իրականացումը, որը ձեռք է բերվել երկարատև և չափազանց դժվարին բանակցությունների արդյունքում:

Չի բացառվում, որ ՄԱԿ-ում իրանական հրթիռների խնդրի բարձրաձայնմամբ ԱՄՆ-ը փորձում է հանգստեցնել Իսրայելին, ով մտավախություն ունի, որ այս հրթիռները հենց իր դեմ են օգտագործվելու: Մյուս կողմից, Արևմուտքի նման քայլերը նպատակ ունեն զսպել իրանական ռազմական ներուժի զարգացումը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: