ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ ԳԱ-ն դեմ է տնտեսական պատժամիջոցները որպես ճնշման միջոց կիրառելուն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել և մերժել զարգացող երկրների նկատմամբ որպես տնտեսական և քաղաքական ճնշման գործիք տնտեսական հարկադրանքի միակողմանի միջոցներ սահմանելու պրակտիկան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընթացիկ՝ 70-րդ նստաշրջանի ժամանակ կքննարկի միակողմանի տնտեսական պատժամիջոցների՝ որպես քաղաքական ճնշման միջոցի դեմ պայքարելու հարցը: Այս մասին համապատասխան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի ֆինանսական և սոցիալական հարցերով երկրորդ հանձնաժողովը: Փաստաթղթի օգտին քվեարկել են 117 պետություն, 51-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել միայն ԱՄՆ-ը և Իսրայելը:

Միակողմանի տնտեսական պատժամիջոցների դեմ պայքարելու մասին բանաձևի նախագիծը պատրաստել է Հարավաֆրիկյան հանրապետությունը: Փաստաթղթում նշվում է, որ «միակողմանի տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում տնտեսության և զարգացմանն ուղղված ջանքերի վրա՝ հատկապես զարգացող երկրներում»: Բանաձևի նախագծում կոչ է արվում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել զարգացող երկրների նկատմամբ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից  չլիազորված կամ միջազգային իրավունքի դրույթների հետ ոչ համատեղելի միակողմանի տնտեսական հարկադրանքի միջոցների կիրառման պրակտիկայի դեմ:

ՀԱՀ-ի առաջարկած բանաձևը նախատեսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից զարգացող երկրների վրա քաղաքական ճնշման նպատակով հարկադրանքի տնտեսական միջոցների կիրառման դեպքերի և զարգացման վրա դրանց հետևանքների ուսումնասիրության իրականացում Կուբայի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Վենսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների օրինակով և այդ թեմայով ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանի (2017-2018 թթ.) համար համապատասխան զեկույցի պատրաստում:

Բանաձևի ընդդիմախոսները նշում են, որ միակողմանի տնտեսական պատժամիջոցների արգելումը նվազեցնում է ոչ բռնի մեթոդներով միմյանց վրա ազդելու պետությունների հնարավորությունը: «Ինչպես միակողմանի, այնպես էլ միջազգային պատժամիջոնցները կարող են արդյունավետ միջոց լինել արտաքին քաղաքականությունում նպատակներին հասնելու համար: Նպատակաուղղված պատժամիջոցները կարող են լինել ուժի կիրառմանը համապատասխան, արդյունավետ և տրամաբանակ այլընտրանք», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական  ներկայացուցչի խորհրդական Ջիլ Դերդերիան:

Սակայն ԱՄՆ-ի ներկայացուցչի այս տեսակետն այնքան կողմնակից չունի, որ խափանի օրենքի ընդունումը ՄԱԿ-ի ԳԱ-ում, կարծում են փորձագետները: Նշենք, որ տնտեսական ճնշման միակողմանի միջոցները հիմնականում կիրառում են արևմտյան երկրները՝ հատկապես ԱՄՆ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: