ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ հետախուզությունը Փարիզի ահաբեկչություններում կասկածում է «Ալ- Կաիդա» խմբավորմանը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությունում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյային:

«Փարիզում հարձակումներն իրենց բարդությամբ չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Համակարգման մակարդակն ավելի շուտ մատնանշում է «Ալ- Կաիդա»-ին»,- հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով՝ մահացել է ավելի քան 150 մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: