ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են տոնում Ամանորը տարբեր երկրներում (Աֆղանստան, Կամբոջա, Մարոկկո)

Կան երկրներ, որտեղ Ամանորյա ավանդույթները զգալիորեն տարբերվում են մեզ այդքան ծանոթ և հարազատ սովորույթներից: Մասնավորապես, այդ տարբերություններն ակնհայտ են ոչ քրիստոնեական երկրներում: Ահա մի քանի երկրների օրինակներ, որտեղ Ամանորը նշում են այլ ավանդույթներով:

 

Նոր տարին Աֆղանստանում

Նովրուզը  (պարս․ «նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») նշանավորում է գարնան առաջին օրը և տոնվում է աստղագիտական ​​գարնանային օրուգիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ի նախորդ կամ հաջորդ օրը:

Աֆղանստանում այս տոնը նշվում է մեծ շուքով և տևում է առնվազն 2 շաբաթ: Այս օրվա նախապատրաստման աշխատանքները սովորաբար սկսվում են Չահարշանբե սուռից հետո՝ տարվա վերջին երեքշաբթի գիշերը: Չահարշանբե սուռը հեթանոսական, կռապաշտական տոն է, երբ հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում և վրայով թռնում: Այդ տոնին կրակի վրա թռնելիս, արտասանում են «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որը բառացիորեն նշանակում է «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա նշանակում է, որ թռչողները կրակին են տալիս իրենց գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և իրենց հերթին վերցնում են նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։

Ի թիվս տարբեր ավանդույթների և սովորույթների առավել կարևորներից է համարվում Guli Surkh փառատոնը, որը բառացիորեն նշանակում է Կարմիր ծաղիկների փառատոն (վերաբերվում է  կարմիր կակաչներին), Նովրուզի հիմնական փառատոնն է: Այն նշվում է Մազարի Շարիֆ քաղաքում տարվա առաջին 40 օրվա ընթացքում  այն ժամանակ, երբ կակաչներն աճում են կանաչ հարթավայրերում և քաղաքը շրջապատող բլուրներում:  Երկրի տարբեր ծայրերից մարդիկ ճանապարհորդություն են կատարում Մազարի Շարիֆ՝ Նովրուզի փառատոնին մասնակցելու նպատակով:  

Նոր տարվա ամենատարածված ուտելիքը համարվում է Haft Mewa-ն, որը  բառացիորեն թարգմանվում է Յոթ Միրգ: Այն իրենից ներկայացնում է մրգային աղցան՝ պատրաստված 7 տարբեր չրերի տեսակներից, որը մատուցվում է իրենց իսկ օշարակի հետ միասին:

 

Նոր տարին Կամբոջայում

Կամբոջայում Նոր Տարին կամ Chaul Chnam Thmey-ը (նոր տարին Կամբոջայի լեզվով) նշվում է երեք օրվա ընթացքում: Ըստ Գրիգորյան օրացույցի, այն լինում է ապրիլի 13-ին կամ 14-ին: Նոր տարին Կամբոջայում նշանավորում է   բերքահավաքի սեզոնի ավարտը:

Այստեղ Նոր տարին նշվում է տարբեր ծիսակատարություններ կազմակերպելով  և բազմաթիվ խաղեր խաղալով: Երեք օր տևող Ամանորը ներառում է հետևյալ ավանդույթները.

Առաջին օր՝ MOHA Sangkran

Ենթադրվում է, որ այս օրն Աստծու հրեշտակներն իջնում են երկիր՝ հոգ տանելու  Աստծու կողմից ստեղծված արարածների համար:

Այդ սուրբ հրեշտակներին ողջունելու համար մարդիկ մաքրում և կարգի են բերում իրենց տները: Ընտանիքի անդամները խորանանման վայրերում տեղադրում են Բուդդայի կուռքը և շուրջբոլորը զարդարում ծաղիկներով, մոմերով, խնկե ձողիկներով,  կողքը դնում մի բաժակ օրհնած ջուր, ուտելիք, խմիչք, ինչպես նաև բանանի տերևներ:

Օր երկրորդ ՝ Vanabot

Ամանորյա տոնակատարությունների երկրորդ օրը մարդիկ բարեգործություն են անում և ողորմություն տալիս աղքատներին:  Այն նաև համարվում է հիանալի օր ընտանիքի անդամներին և հարազատներին նվերներ տալու համար: Որոշ պաշտոնական տեղերում աշխատակիցները ստանում են նվերներ և այլ դրամական պարգևներ:

Օր երրորդ ՝ Leung sakk

Ամանորյա տոնակատարությունների երրորդ օրը մարդիկ օրհնած ջրով լվանում են  Բուդդայի արձանները: Ենթադրվում է, որ այս ծիսակատարությունն ամբողջ տարի ապահովում է  տեղումների քանակը:  

Երեխաները, ի նշան մեծահասակների հանդեպ ունեցած հարգանքի, լվանում են   նրանց ոտքերը, և ի պատասխան դրան՝  ստանում բազմաթիվ օրհնություններ:

 

Նոր տարին Մարոկկոյում

 Նոր տարին Մարոկկոյում նշվում է մեծ ոգևորությամբ և բոլոր խավի մարդկանց մասնակցությամբ:  Ֆրանսիայից և Իսպանիայից  Մարոկկո  ներգաղթածների շնորհիվ առկա է ուժեղ արևմտյան ազդեցություն  այստեղ ապրող ժողովրդի կենսակերպում: Նոր տարին Մարոկկոյում հիմնականում նշվում է հյուրանոցներում, գիշերային ակումբներում և ռեստորաններում:

Հավատացյալներն այցելում են աղոթատեղիներ և այնտեղ անցկացնում Նոր տարին: Տոնին ներկա են լինում նաև բազմաթիվ օտարերկրացիներ, ովքեր նույնպես միանում են տեղացիներին՝ Նոր տարին նշելու:  «Շնորհավոր Նոր տարի» բառերն են լսվում, երբ  ժամացույցը խփում է կեսգիշերվա  12-ը: Վարորդները բղավելով և սուլալով անցնում են փողոցներով: Շատերը տոնի կապակցությամբ փող են փչում: Եվ այս ամենը շարունակվում է մինչև հաջորդ օրվա վաղ առավոտ...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: