ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ չի կարող անվտանգ ուղևորություն ապահովել մինչև օդանավակայան

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչև Քաբուլի օդանավակայան: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասված է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են և կմեկնեն մինչև տարհանման գործողության ավարտը: ԱՄՆ-ի քաղաքացիները (…) պետք է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան ուղևորության մասին մտածեն, եթե այն անվտանգ լինի: ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դեպի օդանավակայան անվտանգ ուղևորություն ապահովել»,-  հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարահանել են մոտավորապես 9 հազար մարդ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ ամերիկացի զինվորականները կկարողանան իրենց քաղաքացիների տարահանումն ավարտել մինչև օգոստոսի 31-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: