ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կպահպանվեն նաև 2016-ին

Չնայած Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գրանցված առաջընթացին՝ Արևմուտքը բնավ մտադիր չէ մեղմելու կամ առավել ևս չեղարկելու Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով սահմանված պատժամիջոցները: ԵՄ-ն արդեն հաստատել է Ռուսաստանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը մինչև 2016 թվականի հուլիսի 31։ Նշենք, որ պատժամիջոցային փաթեթում ոչ մի փոփոխություն չի արվել։ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ պատժամիջոցների երկարաձգման պատճառն Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին Մինսկի պայմանավորվածությունների չկատարելն է:

Ի տարբերություն Եվրամիությանն՝ ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը: Մասնավորապես, Վաշինգտոնը սև ցուցակում ընդգրկել է ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր անուններ՝ իր այդ քայլը բացատրելով Եվրամիության հետ հակառուսական պատժամիջոցների հարցում համահունչ քայլելու անհրաժեշտությամբ:

Մոսկվայում ԱՄՆ-ի այս քայլը խոստացել են անպատասխան չթողնել: Այսպես, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ցուցակի ընդլայնումն անվանել է տրամաբանությանը հակասող և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Մոսկվան հատուկ պատասխան է պատրաստում Վաշինգտոնի համար:

Այսպիսով, եթե Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ծանր կայուն, քանի որ կողմերը պատրաստ է երկխոսության անկախ պատժամիջոցներից (Ռուսաստանը ձայնի իրավունքը վերականգնելու դեպքում, չնայած պատժամիջոցների երկարաձգմանը պատրաստ է վերադառնալ ԵԽԽՎ) ապա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա են բացասական միտումներ, որոնք փորձագետների կարծիքով դեռ երկար կպահպանվեն: Ռուսաստանի կառավարությանը առընթեր վերլուծական կենտրոնի ղեկավարի գլխավոր խորհրդական Լեոնիդ Գրիգորևի կարծիքով առկա պատժամիջոցները ընդմիշտ են: «Մինսկի հետ կապը բավականին բարդ է: Եթե Կիևը չկատարի դրանք, ապա Դոնբասի համար էլ դժվար կլինի հանձնել սահմանը, անցնել կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ՝ առանց համաներման և այլնի», - նշում է փորձագետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: