ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ն իսկապե՞ս տարածքներ է կորցնում

Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերջին շաբաթվա ընթացքում հինգ բնակավայր են ազատագրել Հալեպի նահանգում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-­լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Մասնավորապես, կառավարական զորքերն այդ նահանգում շարունակում են ընդլայնել անվտանգության գոտին Կվայրես օդակայանի շուրջը և հարձակում են ծավալում հարավարևմտյան ուղղությամբ՝ դեպի Իդլիբ: Ռուդսկոյը նաև նշել է, որ սիրիական զորքերը նաև սեղմում են անօրինական զինված կազմավորումների շրջապատման օղակը Դամասկոսի արվարձաններում: Սակայն պետք է նշել, որ ԻՊ դեմ սիրիական բանակի գրանցած հաջողություններն այդքան էլ մեծ չեն: Սիրիայում նրանց դեմ պայքարում են հիմնականում քրդերը, որոնք այս տարվա ընթացքում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը կրկնապատկել են: ԻՊ դեմ նրանց ամենամեծ հաղթանակը եղել է Թուրքիայի սահմանին գտնվող Թել Աբյադ քաղաքի ազատագրումը:

ԻՊ դեմ պայքարում համեմատաբար ավելի մեծ հաջողություններ ունի Իրաքը: Այսպես, այս շաբաթ Իրաքի զինվորականները ոստիկանության աշխատակիցների և սունի աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել ԻՊ գրոհայիններին դուրս մղել Ռամադի քաղաքի կենտրոնական մի քանի թաղամասերից: Տարվա ընթացքում այդ պայքարում Բաղդադի գրանցած լուրջ հաջողություններից կարելի է համարել նաև Տիգրիտ քաղաքի, Բայջի ձեռնարկության տարածքների և Մոսուլը Ռաքքային կապող ճանապարհի մի հատվածի ազատագրումը: HIS հետազոտական կենտրոնի հաշվետվությունում ասվում է, որ 2015 թվականին ԻՊ-ն կորցրել է իր վերահսկողության տակ գտնված տարածքների 14 տոկոսը: Սակայն պետք է նշել, որ այդ տարածքները բացի վերը նշվածներից ոչ այդքան մեծ նշանակություն ունեն և հիմնականում անապատային և կիսանապատային նվազ բնակեցված շրջաններ են: Միևնույն ժամանակ ԻՊ կարողացել է համարժեք փոխարինում գտնել իր կորցրած տարածքներին՝ Սիրիայում գրավելով Պալմիրան, Իրաքում՝ Ռամադին: Այս տարի ԻՊ իր տարածքները ընդլայնել է՝ նույնիսկ Աֆղանստանի արևելքում, ինչը վկայում է ոչ թե այն մասին, որ կոալիցիայի, արդեն նաև Ռուսաստանի ավիահարվածները օգնել են Իրաքի և Սիրիայի զորքերին թուլացնելու ԻՊ-ին, այլ ԻՊ ուշադրությունը դարձնելու մերձավորարևելյան այս երկու երկրների սահմաններց դուրս տարածքներ ձեռքբերելուն:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: