ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոմսկի - Էրդողան. տարբեր մայրցամաքների «երկխոսությունը»

ԱՄՆ ձախաթևյան հայտնի գիտնական Նոամ Հոմսկին պատասխան հարված է հասցրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն  բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը մեղադրել է իրեն անտեղյակության և ահաբեկիչների հանդեպ ունեցած կարեկցանքի մեջ:

Բանն այն է, որ Հոմսկին և մի շարք այլ մտավորականներ դեռևս անցյալ ամիս բաց նամակ էին հղել Էրդողանին՝ մեղադրելով նրան սեփական ժողովրդի դեմ պատերազմ է մղելու մեջ: Նրանք մասնավորապես քննադատում էին երկրի հարավ-արևելքում ապրող  քուրդ ժողովրդի կանխամտածված ջարդն ու արտաքսումը, ինչպես նաև պահանջում էին վերացնել պարետային ժամերը, պատժել նրանց, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար և փոխհատուցել այն քաղաքացիներին, ովքեր նյութական կամ հոգեբանական վնաս են ստացել:

«Այս նպատակով մենք պահանջում ենք, որպեսզի տեղական և միջազգային անկախ դիտորդներին թույլատրվի մուտք գործել երկրի քրդական շրջանները, լուսաբանել և զեկուցել միջադեպերի մասին», - գրված է եղել նամակում, - «Մենք՝ որպես գիտնականներ, հայտարարում ենք, որ չենք կարող մի կողմ քաշվել և լռել՝ տեսնելով քրդերի կոտորածը, և պահանջում ենք անհապաղ դադարեցնել պետության կողմից իրագործված բռնությունները»:

Իր պատասխան ելույթում Էրդողանը հայտարարել էր, որ Հոմսկին կարող է գալ և տեսնել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում սեփական աչքերով: «Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ցույց տալ իրական պատկերը: Մենք պատրաստ ենք բացատրել նրանց, թե ինչ է կատարվում երկրի հարավ-արևելքում»,- նշել է Էրդողանը:

Այդքանով, սակայն, Թուրքիայի նախագահը չէր բավարարվել և վիրավորել էր մտավորականներին: «Դուք՝ այսպես կոչված մտավորականներդ, ամենևին էլ լուսավորյալ անձիք չեք, դուք գտնվում եք մթության մեջ:  Պարզապես ձեր ստորագրությունը չոր թղթի վրա դնելը դեռ ոչինչ չի նշանակում: Եկե՛ք Թուրքիա»,- հայտարարել էր Էրդողանը:

Հոմսկին էլ իր հերթին բրիտանական The Guardian հայտնի պարբերականին նամակ է գրել, որ, եթե մի օր որոշի գնալ Թուրքիա, ապա դա չի լինի Էրդողանի հրավերով, այլ երկրի բազմաթիվ խիզախ այլախոհների, այդ թվում՝ քրդերի, ովքեր երկար տարիներ շարունակ տուժել են ծանր հարձակումներից:

Հոմսկին նաև Էրդողանին մեղադրել է կեղծավորության մեջ՝ պնդելով, որ վերջինս ահաբեկչության հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում:

Մի շարք փորձագետներ, անդրադառնալով Հոմսկի- Էրդողան «երկխոսությանը», միաձայն պնդել են, որ Էրդողանի նմանները դեռ շատ կգան ու կգնան, իսկ ահա Հոմսկին կմնա Հոմսկի՝ իր վառ անհատականությամբ և պայծառագույն ուղեղով:

Ավրամ Նոամ Հոմսկին ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրող և դասախոս է։ Նա լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ինչպես նաև սերող քերականության հիմնադիր։ Լեզվաբանությանը զուգահեռ, Հոմսկին պատերազմին, քաղաքականությանը, զանգվածային լրատվամիջոցներին վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Նա հաճախ քննադատական ելույթներով է հանդես գալիս զանազան քաղաքական գործիչների և նրանց վարած քաղաքական գծերի վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: