ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի արտգործնախարարի բացառիկ հարցազրույցը CNN-ին

CNN

Իրանը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դավոսում Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ խոսելով միջուկային համաձայնագրրի իրականացման և տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով տարեսկզբից Սաուդյան Արաբիայի հետ լարված հարաբերություններին՝ Զարիֆն ասել է, որ սաուդական թագավորությունը «խուճապի մեջ է» Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածության հնարավոր թուլացման պատճառով:

«Մենք վստահ ենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան երկու կարևոր խաղացողներ են տարածաշրջանում, որոնք կարող են ընդառաջ գնալ միմյանց, լրացնել մեկը մյուսին: Դժբախտաբար, սաուդցիներին թվում էր, թե կարող են իրենց արևմտյան դաշնակիցների աջակցությամբ Իրանին դուրս մղել տարածաշրջանից: Հիմա նրանց դաշնակիցները հասկացան, որ Իրանը կարևոր գործընկեր է», - նշել է Զարիֆը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպած 19 մահապարտից 11-ը սաուդացիներ էին: Նա նշել է, որ հենց «Սաուդյան Արաբիայի վահաբիական գաղափարախոսությունն է մեղավոր տարածաշրջանում և Արևմուտքում մոլեգնող ծայրահեղականության համար»:

Խոսելով Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների հնարավորության մասին՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ դժվարությամբ ձեռքբերված համաձայնագրի իրականացումից հետո «հույսերը մեծ են»: Խոսելով բանտարկված ամերիկացի քաղաքացիների ազատ արձակման մասին՝ Զարիֆն  ասել է, որ «դա կարևոր ձեռքբերում էր, որը հաջողվեց իրականացնել համատեղ ուժերով»:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին, Զարիֆն ասել է, որ դրանք իրականում անհիմն են: «Միացյալ Նահանգները ֆիքսվել է հրթիռների վրա: Ես դա անվանում եմ կախվածություն, որն ԱՄՆ-ում ոմանք ունեն պատժամիջոցներից, ճիշտ այնպես, ինչպես ծխող մարդիկ: Այնպես որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ը մեկընդմիշտ հստակեցնի իր համար, որ պատժամիջոցները չեն օգնում: Իրանի դեպքում մշտապես աշխատում են բանակցություններն ու հարգանքը»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: