ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքը դեմ է արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում օտարերկրյա միջամտությանը

©Sputnik

Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը կմղվի միայն «իրաքյան ուժերի ձեռքով»՝ առանց օտարերկրյա միջամտության։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որտեղ ընթանում է Արաբա-հնդկական ֆորումի առաջին հանդիպումը, փոխանցում է lenta.ru-ն։

Նախարարի խոսքով՝ Իրաքում ահաբեկչության դեմ ցամաքային կամ ցանկացած այլ գործողության իրական կառավարումը կկատարվի առանց որևէ այլ ուժերի միջամտության՝ բացառությամբ առանձին խորհրդատուների։

Ալ-Ջաֆարին ընդգծել է, որ «Իրաքն ինքնիշխան պետություն է, որը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը»։ Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի վերջ տալ ԻՊ-ին Իրաքի ողջ տարածքում։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: