ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դանիայում փախստականները ստիպված կլինեն ավելի քան 1300 եվրո վճարել

ibtimes.co.uk

Դանիան ցանկանում է վիճահարույց օրինագիծ ընդունել, որի համաձայն ապաստան հայցողները պետք է ավելի քան 1300 եվրո կանխիկ գումար վճարեն կամ այդ արժողությամբ թանկարժեք իրեր տրամադրեն կառավարական ծախսերին օժանդակելու նպատակով:

Այսպես կոչված «միգրանտների օրինագիծն» արդեն վերանայվել է այն բանից հետո, երբ հանդիպել է քաղաքական սպեկտրի լայն քննադատությանը, հաղորդում է Euronews - ը:

Ըստ որոշ աղբյուրների՝ Դանիան կարող է սահմանել հրապարակային սակարկություններ՝ վաճառելու փախստականների թանկարժեք իրերը, որոնք առգրավվել են ոստիկանության կողմից՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունեն ոսկու և զարդեղենի ազգային շուկաներ:

Հարկ է նշել, որ ավելի վաղ հունվարի 25-ին հարցը քննարկվել է ԵՄ խորհրդարանում, որի ժամանակ Դանիայի ինտեգրման և միգրացիայի հարցերով նախարար Ինգեր Ստեյբերգը հայտարարել է, որ արդար և տրամաբանական կլինի, որ այն ապաստան հայցողները, ովքեր իրենց հետ բերում են բավարար միջոցներ, հոգան իրենց սննդի և կացարանի  կարիքները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: