ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չի՛ կարելի կին գնել. ներգաղթյալներին Եվրոպայում սովորեցնում են վարվեցողության կանոններ

BBC

Եվրոպայում կանանց վրա հարձակումների դեպքերը ցույց տվեցին, որ շատ ներգաղթյալներ ուղղակի պատրաստ չեն  ապրել եվրոպական կանոններով: Այդ բացը լրացնելու համար եվրոպական որոշ երկրների կառավարություններ փորձում են միջոցներ ձեռնարկել պահպանողական հասարակություններից ժամանած ներգաղթյալների բացատրելու համար, թե ինչ է սպասվում իրենց նոր հայրենիքում և ինչպես պետք է պահեն իրենց լիբերալ հասարակություններում: Ֆինլանդիայի իշխանությունները երկիր ժամանած ներգաղթյալների ֆիննական արժեքների և կանանց նկատմամբ վարվեցողության կանոնների մասին դասընթացներ են առաջարկում: 

«Ֆինլանդիայում դուք չեք կարող գնել կանանց: Տիկինը կարող է լինել ձեր կինը, եթե ինքը դա ցանկանա, քանի որ այստեղ կանայք և տղամարդիկ իրար հավասար են», -ասվում է դասընթացի ժամանակ:

«Դուք կանանց հետ կարող եք գնալ պարելու, սակայն, եթե անգամ կինը պարում է ձեզ շատ մոտ և կարճ կիսաշրջազգեստ է կրում, դա դեռ չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ է ցանկանում ձեր հետ», - հենց նման կանոններ են փորձում իշխանությունները սովորեցնել ներգաղթյալներին, որոնց արձագանքը վարքագծի նոր կանոնների հետ կապված բավականին տարբեր է:

BBC-ն ներկայացնում է ֆինական դասընթացներից մեկը, որի ժամանակ երիտասարդ ներգաղթյալները, որոնք ավելի կրթված են, տիրապետում են անգլերենի և մի քիչ էլ ֆիններենի, համաձայնելով նոր կանոններին գլխով են անում, ավելի տարեցները եվրոպական արժեհամակարգին ծանոթանում են զարմանքով, իսկ դեռահասները՝ ոգևորվածությամբ են ընդունում նոր կանոնները, որոնք ավելի ազատ են, քան իրենց հայրենիքի կանոնները:

Նմանատիպ դասընթաց են սկսել նաև հարևան Նորվեգիայում: Դասընթացների նպատակն է խոսել այն ռիսկային իրավիճակների մասին, որոնք հանգեցնում են սեռական բռնությունների:

Ճիշտ պահվածքի կանոնների մի ամբողջ շարք են պատրաստվել նաև Գերմանիայի Հարդխայմ կոմունայի ներգաղթյալների համար: «Չի կարելի սուպերմարկետներում բացել ապրանքների փաթեթավորումը, եթե դուք դեռ չեք գնել այն: Չի կարելի բնական կարիքները հոգալ զբոսայգիներում կամ թփերի հետևում», - ասվում է ներգաղթյալների համար նախատեսված կանոնների ուղեցույցում: Ներգաղթյալներին կոչ է արվում նաև հանգանքով վերաբերվել կանանց և աղբ չթափել դրա համար չնախատեսված վայրերում, հայտնում է Focus ամսագիրը:

Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ Բելգիայի միգրացիոն իշխանություններն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներգաղթյալների համար մշակել են շփման կանոնների գրքույկ, որտեղ ևս կենտրոնականը կանանց հետ վարվեցողության կանոններն են:

Նշենք, որ 2015 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում, ԵՄ սահմանային Frontex ծառայության տվյալներով, Եվրոպա է ժամանել 1.2 մլն ներգաղթյալ: Վերջին շրջանում միգրանտների նման հոսքով պայմանավորված եվրոպական բազմաթիվ երկրներում իրավիճակը բավականին սրվել է. միգրանտները, որոնք մեծամասամբ ներկայացնում են ոչ այդքան զարգացած և պահպանողական հասարակություններ, չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի ազատամիտ հասարակության հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: